Posted in Հայրենագիտություն

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, երաժշտական սրահ Երևանում, գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Իսահակյան փողոց 1 հասցեում։

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին՝ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։

Շենքն ունի՝

  • հանդիսասրահ
  • բեմ
  • ճեմասրահ
  • նախասրահ

Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։ Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։

Հանդիսատեսային շենք. Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տունը (3).JPG