Posted in Մաթեմատիկա

matem

1. Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9: Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են:Screenshot_2 Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:

(A) 5

(B) 6+

(C) 7

(D) 9

(E) 10

2. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն ուղղությամբ: Քանի՞ փուչիկի կդիպչեն նետերը:

Screenshot_3

(A) 3

Advertisementsabout:blankREPORT THIS AD

(B) 5

(C) 6+

(D) 8

(E) 9

3. Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

(A) 10

(B) 15

(C) 18+

(D) 21

(E) 30

4. Նկարում պատկերված է հինգ պտուտակ՝ փայտի կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը: Մեկ պտուտակն ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է կարճը:

Screenshot_4

(A) 1

(B) 2

(C) 3

(D) 4

(E) 5+

5. Անահիտը մեջտեղից ծալում է թղթի թերթը: Հետո նա դրա մի մասը կտրում է, ինչպես ցույց է տրված նկարում:

Screenshot_5

Պատասխանի տարբերակներում բերված նկարներից ո՞րը կտեսնի Անահիտը, երբ բացի թղթի թերթը:

Screenshot_6

(A)    (B)    (C)    (D)+    (E)

6.  Մեսրոպը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը):

Screenshot_7

Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Մեսրոպը թիրախին երրորդ անգամ կրակելուց:

(A) 18

(B) 19

(C) 20

(D) 21+

(E) 22

7. Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:

(A) Երկուշաբթի

(B) Երեքշաբթի

(C) Չորեքշաբթի

(D) Հինգշաբթի

(E) Ուրբաթ+

8. Բաբկենը պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով նկար 1-ում պատկերված սալիկից:

Screenshot_8

Նկար 2-ում բերված հինգ պատկերներից քանի՞սը կարող է ստեղծել Բաբկենը:

Screenshot_9

(A) 1

(B) 2

(C) 3

(D) 4+

(E) 5

9. Մարինեն ունի գետաձիու, շնաձկան, գորտի, մեդուզայի և ծաղիկի պատկերներ: Նա նկարում բերված աղյուսակի վանդակներից յուրաքանչյուրում տեղադրում է այդ հինգ պատկերներից մեկն այնպես, որ դրանք յուրաքանչյուր սյունակում և յուրաքանչյուր տողում լինեն ճիշտ մեկ անգամ:

Screenshot_10

Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից ո՞րը Մարինեն պետք է տեղադրի «?» նշանով վանդակում:

Screenshot_11

(A)    (B)    (C)    (D)+    (E)

10. Արթուրը վանդակավոր թղթից կտրում է «քառակուսի» և «սեղան» մարմիններ (տե՛ս նկար 1): Այդ մարմիններից ամենաքիչը քանի՞ հատ պետք է օգտագործի Արթուրը՝ նկար 2-ում բերված նավը ստանալու համար:

Screenshot_12

(A) 5

(B) 6+

(C) 7

(D) 8

(E) 9

11. Վազգենը նկարում բերված պատկերի գույները փոխում է. սևը դարձնում է սպիտակ, սպիտակը՝ սև:

Screenshot_13

Այնուհետև նա այդ պատկերը պտտում է: Պատասխանի տարբերակներում բերվածներից ո՞րն է Վազգենի ստացած նոր պատկերը:

Screenshot_14

(A)    (B)    (C)    (D)    (E)+

12. Վարդի թփին կա 8 ծաղիկ: Ծաղիկների վրա նստած են թիթեռներ և ճպուռներ: Մեկ ծաղկի վրա նստած է մեկից ոչ ավելի միջատ: Ծաղիկների կեսից ավելինի վրա միջատներ կան: Ծաղիկների վրա թիթեռների քանակը երկու անգամ մեծ է ծաղիկների վրայի ճպուռների քանակից: Քանի՞ թիթեռ է նստած ծաղիկների վրա:

(A) 2

(B) 3

(C) 4+

(D) 5

(E) 6

13.  Երկու աղջիկ՝ Լիլիթն ու Մանեն, և երեք տղա՝ Արամը, Գուրգենն ու Երվանդը, խաղում են գնդակով: Երբ գնդակն աղջկա մոտ է, նա այն նետում է մյուս աղջկան կամ տղաներից մեկին: Երբ գնդակը տղայի մոտ է, նա այն նետում է մեկ այլ տղայի, բայց ոչ այն տղային, որից այդ պահին ստացել է գնդակը: Լիլիթը սկսում է խաղը՝ գնդակը նետելով Արամին: Ո՞վ հինգերորդը կնետի գնդակը:

(A) Արամը

(B) Լիլիթը

(C) Գուրգենը

(Դ) Մանեն

(E) Երվանդը

14.  Գրատախտակին գրված են 5, 2, 1, 4 թվերը: Միքայելը դրանցից ընտրում է 3 թիվ,
որոնց գումարը 8 է: Նարեկն այդ նույն թվերից ընտրում է 3 թիվ, որոնց գումարը 7 է:
Տղաների ընտրած թվերից քանի՞սն են ընդհանուր:

(A) ոչ մեկը

(B) մեկը

(C) երկուսը

(D) երեքը

(E) Հնարավոր չէ որոշել:

15. Մարիամի և նրա մոր տարիքների գումարը 36 է, իսկ Մարիամի մոր ու տատիկի տարիքների գումարը՝ 81: Քանի՞ տարեկան էր Մարիամի տատիկը, երբ Մարիամը ծնվեց:

(A) 28

(B) 38

(C) 45

(D) 53

(E) 56