Posted in Բնագիտություն

Բույսերի բազմացում

Մեր բակում ունենք անանուխ ես անանուխից վերցրի կտրոն դրեցի ջրի մեջ և սպասում եմ արմատակալմանը որպեսզի փոխադրեմ փոքր ծաղկամանի մեջ: գուգլից էլ տեղեկություններ հավաքեցի թե ոնց պետք է հոգ տանեմ տանը աճեցրաց անանուխին: Իմացա հետևյալը:

  • պետք է լավ ջրահեռացում լինի ծաղկամանի մեջ,
  • Այս բույսը սիրում է թաց հող
  • ուշ աշնանը, ձմռանը և վաղ գարնանը փակ տարածքում աճեցված անանուխը պետք է լուսավորվի: 
  • Օպտիմալ ջերմաստիճանային ռեժիմը, որի դեպքում անանուխը լավ է զարգանում, +20..+25 աստիճան է։
  • ծաղկամանը պետք է լայն լինի, քանի որ անանուխը շատ մեծ է արմատային համակարգև դա շատ տարածք է պահանջում:
  • Ձմռանը ջրելը պետք է կրճատել, և ջրել միայն հողը չորանալուց հետո, հակառակ դեպքում արմատային համակարգը կարող է սկսել փտել։

Ինչպես ցանկացած այլ բույս, անանուխը կարող է փոխել իր տեսքը, եթե ոչ պատշաճ խնամք.

  • Եթե ​​տերևները դարձան դեղին և ընկան, սա ցույց է տալիս լուսավորության պակասը
  • Եթե ​​եզրերը սեւացած են եւ չորանում, սա նշանակում է, որ ջրելը չափազանց առատ է կամ բույսը լրացուցիչ կերակրման կարիք ունի։
  • Եթե ​​բույսը սկսում է ամբողջությամբ թառամել, հետո ամենայն հավանականությամբ սառել է։

Այս կտրոնը վերցրեցի 04-10-2022 ին արմատները երբ հայտնվեն և երբ փոխադրեմ ծաղկամանի մեջ կնկարեմ և կը տեղադրեմ այստեղ

Գոյություն ունի անանուխի ավելի քան 20 տեսակ։ Այն օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրիչներ ունի՝ վիտամիններ, եթերային յուղեր, հանքանյութեր և այլն։ անանուխի օգտակար հատկություններից։

  • Հակոբորբոքային հատկություն ունի
  • Պայքարում է մրսածության դեմ։
  • Կարգավորում է նյութափոխանակությունը
  • Լավացնում է մաշկի վիճակը։
  • Հանգստացնող ազդեցություն է ունենում։
  • Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։