Posted in Իմ Գրադարանը, Ուսումնական աշուն

Իմ կարդացած գրգերից

  • Օլիվեր թվիստի արկածները. հեղինակ Չարլզ Դիքենս
  • Հեքիաթներ ընտրանի հինգերրորդ. հեղինակ Գրիմ եղբայրներ
  • Հեքիաթներ ընտրանի չորրորդ . հեղինակ Հանց Քրիստիան Անդերսեն
  • Հեքիաթներ. հեղինակ Ղազարոս Աղայան
  • Չի կարելիի արկածները . Հեղինակ Ռուբեն Մարուխյան
  • Աշխարհի չեմպիոն Դանին. հեղինակ Ռոալդ Դալ
  • Հանրագիտարան Տիեզերք հեղինակ Ալեքսանդր Վիզաուլին
  • 100 փաստ Բուրգերի մասին հեղինակ Miles kelly publishing
  • Ապագային ուղղված պատուհանները Բիլ Գեյթսի մասին
Posted in Իմ Գրադարանը, Մայրենի, Ուսումնական աշուն

Հազարան հավք

Հազարան Հավք պատմվածքը շատ հետաքրքիր էր, Պատմվածքի գլխավոր հերոսը ՝ Արեգն էր, երկրորդական կերպարներ էին նրա եղբայրները։ Արեգը շատ քաջ էր և ազնիվ իսկ իր եղբայրները իրա նման չէին պատմության սկզբին դա չերեվաց բայց վերջում երևաց թե նրանք նախանձեցին չարացան ու ստեցին թագավորին:

Արեգը շատ խիզախ էր նա նպատակ ուներ և իր քաջության պատճառով հասավ իր նպատակին անցավ տարբեր աշխարհներից և գտավ հազարան հավքին և նրա տիրուհուն:

Ես խորհուրդ կտամ բոլորին կարդան այս հեքիաթը սկզբիվ մինչև վերջ շատ հետաքրքիր է :

Իս ինձ ամենաշատ դուր եկավ այս հատվածը

— Հավքս տարա¯ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա¯ն, ինչո՞ւ ձայն չտվիք …
— Ինչքան ճչացինք` տարա¯վ, տարա¯վ, դռները չբռնեցին:
— Դռնե¯ր,- ծղրտաց,- ինչո՞ւ չբռնեցիք:
Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առյո¯ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:
Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:
-Խո¯յ,- ճչաց,- Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի¯նչ անուշ է,- ասաց,- ինչո՞ւ չթողնեի:
— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…
— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ¯խ« ի¯նչ անմահական ջուր է՚,- ինչպե՞ս չթողնեի:
— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…
— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:

Իսկ էս լինքը գտել եմ գուգլից որ ուզողը կարողանա լսի այս հեքիաթը: