Posted in Իմ Գրադարանը, Մայրենի 5.2, ուսումնական գարուն 2023-2024

Փանդինգդոն անունով արջուկը

Այս արձակուրդներին ես կարդում եմ Փանդինգթոն անունով արջուկը գիրքը,որը նվեր եմ ստացել գրքի տոնին:

Փադինգտոն արջուկը ( Paddington Bear), անգլիացի գրող Մայքլ Բոնդի գրքի և մանկական սերիալի համանուն հերոսը։ Պադինգտոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական դասական գրականության նմուշ։ «Պադինգտոն անունով արջուկ» գիրքը հրապարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այսօր աշխարհում ավելի քան 25 միլլիոն գիրք կա Պադինգտոն արջուկի մասին:

Պադինգտոնյան կայարանում սկսվում է փոքրիկ արջուկի մասին պատմությունը, որը եկել էր խիտ Պերուից։ Այնտեղ նա կանգնում և սպասում է, մինչև որևէ մեկը ուշադրություն դարձնիր իրեն։ Պարոն և Տիկին Բրաունները որոշում են հոգ տանել քաջ թափառականի մասին, և շուտով Պադինգտոնը դառնում է նրանց ընտանիքի լիարժեք անդամը։ Քանի որ Պադինգտոնը դաստիարակված արջուկ էր, աշխատում է տանը օգտակար լինել։ Սակայն նրա մտահաղացումները հաճախ փոփոխվում էին խեղկատակություններով և չարաճճիություններով։ Այնտեղ, որտեղ գտնվում է Պադինգտոնը արջուկը, ձանձրալի չի լինում:

Այս գիրքը ես շարունակելու եմ կարդալ նաև արձակուրդներից հետո:

Posted in Իմ Գրադարանը, Մայրենի 5.2, ուսումնական ձմեռ 2023-2024

Ձմեռային ընթերցանություն

Արձակուրդների ընթացքում ես կարդացի Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը գիրքը նայեցի նաև նրա ֆիլմը  երիտասարդ Հարրի Փոթերի մասին գրքերի առաջին վեպն է՝ գրված Ջոան Ռոուլինգի կողմից։ Վեպը պատմում է, թե ինչպես է Հարրին իմանում, որ կախարդ է, հանդիպում է իր մտերիմ ընկերների հետ և «Հոգվարթս» մոգության և հմայության դպրոցի թշնամիներին, ինչպես նաև իր ընկերների հետ հանդիպում է չարագործ Լորդ Վոլդեմորթին, ով սպանել էր Հարրիի ծնողներին (սպանության ժամանակ Հարրին մեկ տարեկան էր)։

Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում։ Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս՝ աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները։

Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր՝ անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք

Posted in Իմ Գրադարանը, Մայրենի 5.2, Ուսումնական աշուն 5.2

Ուսումնական աշուն

ես սիրում եմ առակներ կարդալ, որովհետև առակները հետաքրքիր են և խրատական այսինքն առակները եղել են որպեսզի մարդ կարդալուց նոր բան սովորի:

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով…

Եզոպոս (հին հունարեն՝ Αἴσωπος, մոտ մ. թ. ա. 620[1]Մեսեմբրիա (Պոնտոս)Նասեբար‎Բուրգասի մարզԲուլղարիա – մոտ մ. թ. ա. 564ԴելֆիԴելֆիՖոկիսԿենտրոնական Հունաստան), անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։

Եզոպոսի առակները որոնք կարդացի:

  • ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ
  • ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ
  • ԵՂՋԵՐՈՒՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ
  • ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ
  • ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԸ
  • ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ
  • ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ
Posted in Իմ Գրադարանը, Մայրենի, Ուսումնական գարուն

Աշխարհի չեմպիոն Դանին

Ես շարունակեցի կարդալ Աշխարհի չեմպիոն Դանին գիրքը որի հեղինակը  Ռոալդ Դալն է

Գիրքը պատմում է Դանիյի մասին չորս տարեկանից ինքը և իրա հայրիկը մենակ ապրում են մի անվատնակում, դրա կողքի լցակայանը իրենցն էր և ունէին արհեստանոց որտեղ հայրիկը մեքենաների շարժիչներ էր նորոգում և շատ վարպետ էր իր գործին մեջ: Դանին իր հայրիկին շատ էր սիրում հայրիկն էլ շատ զվարճալի և հրաշալի մարդ էր և ամեն գիշեր հեքիաթ էր պատմում Դանիյին մի օր էլ պատմեց մեծ բարի հսկային մասին որը շատ լավ հեքիաթ է: Յոթ տարեկանին Տանին արդեն լավ սովորել էր փոքր շարժիչներ քանդել և սկսեց գնալ դպրոց: Հայրիկը շատ հնարամիտ էր մի օր նույնիսկ օդապարիկ սարքեց և շատ լավ ստացվեց: Մի օր Դանին կիմանա որ հայրիկը ունի մութ և խոր գաղտնիիք որ նա գիշերով կգնա Հեզլի մութ անտառը և նա որսագող է փասիանների ւ ունի շատ գաղտնի հնարքներ: հայրիկը պատմեց պարոն Վիկտոր Հեյզլի մասին որ նրանց լցակայանի շուրջի ամեն հողերը իր կալվածքներս են և որ ոչ ոք նրան տանել չի կարողանում դրա համար էլ Հեյզլի փասիանները գողանալը հայրիկին դուր էր գալիս: օրերից մի օր էլ Դանին ու հայրիկը որոշում են Հեյզլի հախից գալ ու նրա դեմ դավադրություն սարքել բայց առանց բռնվելու և կսկսեն իրենց արկածները որը շատ հետաքրքիր է:

Ես այս գիրքը շատ սիրեցի շատ հետաքրքիր էր ինծ համար որովհետև Դանիյի նման ես էլ եմ շատ մոտիկ իմ հայրիկին և շատ լավ ժամանկ ենք անցկացնում իրար հետ և նա ինծ շատ բաներ է սովորացնում:

Posted in Իմ Գրադարանը, Ուսումնական աշուն

Իմ կարդացած գրգերից

  • Օլիվեր թվիստի արկածները. հեղինակ Չարլզ Դիքենս
  • Հեքիաթներ ընտրանի հինգերրորդ. հեղինակ Գրիմ եղբայրներ
  • Հեքիաթներ ընտրանի չորրորդ . հեղինակ Հանց Քրիստիան Անդերսեն
  • Հեքիաթներ. հեղինակ Ղազարոս Աղայան
  • Չի կարելիի արկածները . Հեղինակ Ռուբեն Մարուխյան
  • Աշխարհի չեմպիոն Դանին. հեղինակ Ռոալդ Դալ
  • Հանրագիտարան Տիեզերք հեղինակ Ալեքսանդր Վիզաուլին
  • 100 փաստ Բուրգերի մասին հեղինակ Miles kelly publishing
  • Ապագային ուղղված պատուհանները Բիլ Գեյթսի մասին
Posted in Իմ Գրադարանը, Մայրենի, Ուսումնական աշուն

Հազարան հավք

Հազարան Հավք պատմվածքը շատ հետաքրքիր էր, Պատմվածքի գլխավոր հերոսը ՝ Արեգն էր, երկրորդական կերպարներ էին նրա եղբայրները։ Արեգը շատ քաջ էր և ազնիվ իսկ իր եղբայրները իրա նման չէին պատմության սկզբին դա չերեվաց բայց վերջում երևաց թե նրանք նախանձեցին չարացան ու ստեցին թագավորին:

Արեգը շատ խիզախ էր նա նպատակ ուներ և իր քաջության պատճառով հասավ իր նպատակին անցավ տարբեր աշխարհներից և գտավ հազարան հավքին և նրա տիրուհուն:

Ես խորհուրդ կտամ բոլորին կարդան այս հեքիաթը սկզբիվ մինչև վերջ շատ հետաքրքիր է :

Իս ինձ ամենաշատ դուր եկավ այս հատվածը

— Հավքս տարա¯ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա¯ն, ինչո՞ւ ձայն չտվիք …
— Ինչքան ճչացինք` տարա¯վ, տարա¯վ, դռները չբռնեցին:
— Դռնե¯ր,- ծղրտաց,- ինչո՞ւ չբռնեցիք:
Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առյո¯ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:
Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:
-Խո¯յ,- ճչաց,- Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի¯նչ անուշ է,- ասաց,- ինչո՞ւ չթողնեի:
— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…
— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ¯խ« ի¯նչ անմահական ջուր է՚,- ինչպե՞ս չթողնեի:
— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…
— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:

Իսկ էս լինքը գտել եմ գուգլից որ ուզողը կարողանա լսի այս հեքիաթը:

Posted in Իմ Գրադարանը, Մայրենի

100 փաստ բուրգերի մասին

Ես կարդացել եմ 100 փաստ բուրգերի մասին գիրքը, այն շատ հետաքրքիր էր ինձ համար: Խորհուդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը: Այս գրքի ամփոփումը ներկայացրել եմ power point ծրագրով:

Posted in Իմ Գրադարանը, Մայրենի, Ուսումնական գարուն

Ուսումնական գարուն. ամփոփում

Եղանակի օրվա փոփոխության դիտարկում

Գարնան առաջին բողբոջները

Հայաստանում աճող յուրահատուկ ծաղիկները

Գյուղատնտեսական խորհուրդներ

Առցանց այցելություն NASA

Posted in Իմ Գրադարանը, Ուսումնական գարուն

Օլիվեր Թվիստ

Գարնանային արձակուրդներին ես սկսեցի կարդալ Օլիվեր Թվիստը: այս գրքի հեղինակն է Չարլս Դիքենսը:

Օլիվեր Թվիստը ծնվել է աշխատանքային տանը: Մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ և Օլիվերի մինչև ինը տարեկան դառնալը չեն կրցած գիտնալ թե ով են նրա ծնողները: Աշխատանքային տնից Թվիստին որպես աշակերտ հանձնում են մի դագաղագործի,որտեղ մի ուրիշ երեխա վիրավորում էր միշտ իրան Օլիվերը ծեծում է նրան ու փախչում հասնում Լոնտոն: այնտեղ նա ծանոթանում է իրեն հասակակից մի ավազակի և մաս կը կազմէ մի ավազակախմբի կը սովորի գողություն բայց առաջին անգամ կը բռնվի բայց էն մարդուց որ գողացել էին թաշկինակը նա ՝ հրաժարվում է բողոքից և իր մոտ է վերցնում տղային: Թվիստը հիվանդանում և ընկնում է անկողին: Միսթր Բրանլոուն և  միսիս Բեդուինը խնամում են նրան :Բայց ավազակախումբը ետ կառեվանգեն նրան և կը որոշեն իրեն գող դարձնել: Այդ ժամանակ աշխատանքային տանը, որտեղ ծնվել է Օլիվերը, մեռնում է ծեր պառավը, որը խնամում էր նրա մորը:և այդ ժամանակ մեջտեղ կելլէ որ իրա մոր ոսկիները գողացել են և կը մտածեն թե ինչ է եղել Օլիվերի հետ և կը որոշեն գտնել նրան:  Ես դեռ շարունակում եմ կարդալ այս գիրքը և շատ հետաքրքիր է, միայն գիտեմ որ վերջում պատմությունը լավ ավարտ է ունենալու շատ արկածներ կան որ կարդացի և դեռ կարդալու եմ այս գրքի մեջ: