Posted in Մայրենի 5.2, ուսումնական Ամառ 2023-2024

Ուսումնական ամառ

Իմ կարդացած գիրքը

Այս ամառ ես իմ եղբբոր հետ միասին կարդացի մեծ և բարի հսկան : Այս գիրքը հեղինակ Ռոալդ դալի երկրորդ գիրքն է որն կարդում եմ առաջինը աշխարհի չեմբիոն Դանին էր:

Պատմության կենտրոնում է Սոֆի անունով մի աղջիկ, որը չի կարողացել քնել մինչեւ կեսգիշեր եւ պատուհանից դուրս հսկա է տեսել, որը մոտենում էր հարեւան տներին և սկսում է փչել ննջասենյակի պատուհաններին:՝ հսկան տեսավ Սոֆիին և տարավ իր տուն՝ հսկաների երկիր։ Պարզվում է, որ նա այդ երկրի միակ բարի հսկան էր։Գիրքը շատ հետաքրքիր էր որտեղ Ռոալդ Դալի հերոսները՝ փոքրիկ Սոֆին ու ՄԲՀ անունով հսկան, ծրագիր ունեն. որոշել են, որ աշխարհը պետք է ազատեն դաժան մարդակեր հսկաներից:, և նրանք միասին ուղևորվում են արկածների մեջ:

Իմ ամառային հանգիստը

Իսկ իմ Ամառային հանգիստը հետաքրքիր էր ես օգնել եմ իմ հայրիկին որ մեր տան ներքին հարդարանքները անի դրանից բբացի լողացել եմ մեր թաղամասի ավազանում ,վարել եմ հեծանիվ խաղացել եմ իմ ընկերների հետ և մեր ծառերից պտուղներ եմ քաղել :

Posted in բնագիտություն 5.2, ուսումնական Ամառ 2023-2024

Իմ երկրագործական ամառը

Այս ամառ ես արել եմ շատ բաներ:

Մենք տեղափոխվեցինք ուրիշ տուն որը գտնվում է նույն թաղամասի մեջ մեր տան համարը 35 էր իսկ հիմա 47 ն է :այս նոր տանը իմ հայրիկը ներքին հարդարանքները արեց ինքը իսկ մենք ես ու եղբայրս իրեն օգնեցինք: Սովորեցինք ներկել ,փայտով ստիճան սարքել եւ ուրիշ շատ բաներ: Դրանից բացի էլ այս տարի մեր ծիրանի ծառը տվեց շատ ծիրան ես ու եղբայրս ամեն օր հասունցած ծիրանները հավաքեցինք որոնց մի մասը մայրիկը սարքեց մուրապա:

Իսկ մեր թաղամասի լողավազանում շատ լողացինք և շատ լավ ժամանակ անցկացրեցինք: