Posted in Հայրենագիտություն

ՈՒսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ուսումնական երրորդ շրջանում սովորեցինք շատ նոր բաներ նամանավանդ Երևանի մասին: իմ համար ամենահետաքրքիր դասը դա Էրեբունի ամրոց քաղաքի մասին էր ,իմ համար շատ հետաքրքիր էին սեպագիր արձանագրությունները որոնց մասին սովորեցինք և տեսանք ճամբորդությունների ընթացքում:

Հայաստանի լճերը

Փաստեր Սևանա լճի մասին

Ճանապարհը դեպի թանգարան.Դսեղ

Սովորում ենք Լոռվա բարբառը

Հին և նոր Երևան:

Հին ու նոր Երևան: Ալեքսանդր թամանյան

Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի զբոսայգիներ

Հայոց մայրաքաղաքները

Զատկածեսն ընտանիքում

Հայոց մայրաքաղաքները 2

Էրեբունի ամրոց-քաղաք

Էրեբունի-Երևանի պատմության հետքերով ճամբորդություն

Հին Երևան, հին թաղամաս Կոնդ

Երևան քաղաքի արձանները

Երևան քաղաքի ձիարձանները

Posted in Հայրենագիտություն

Երևան քաղաքի ձիարձանները

Առաջադրանք

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

Սասունցի Դավիթ:«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։

Հեղինակներ

Տվյալներ

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։

-Վարդան Մամիկոնյան:Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգումՎարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։

Զորավար Անդրանիկի:

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայումՍուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։

Հովհաննես Բաղրամյան:

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումՀայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին[1]։

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

Գայի ( Հայկ Բժշկյանց):

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

ՀեղինակներՔանդակագործ՝ Սուրեն Նազարյան

Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին[1]։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Posted in Հայրենագիտություն

Երևան քաղաքի արձանները

1-Արգիշտի արքայի արձան

Արգիշտի արքայի արձան

Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքԷրեբունի
Գտնվում էԷրեբունի թանգարանի մերձակա հրապարակ
Քանդակագործ(ներ)Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ(ներ)Էդուարդ Բարոյան
Հիմնադրում2002
Նյութտուֆբազալտ
Ներկա վիճակկանգուն

2-Մեսրոպ Մաշտոց: Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան:

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։

3-Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասումԽ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

4-Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

5-Վահան Տերյան

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

6-Կոմիտաս

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

7-Սայաթ֊Նովա

Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում

Հուշաղբյուրը կառուցված է սպիտակ մարմարից, չափերը՝ 300х375х40 մ[1]։

Ձախ կողմում փորագրված են Սայաթ-Նովայի հանրահայտ բանաստեղծության հետևյալ տողերը.
«Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է։
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է»։

8-Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։

9-Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ ՆալբանդյանԱրամիԲուզանդիՀանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին

10-Զորավար Անդրանիկ

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայումՍուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները[1]։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև ՈւջանումՈսկեվանումՆավուրումԳյումրիումԱրտենիում և Անգեղակոթում։

Posted in Հայրենագիտություն

Հին Երևան, հին թաղամաս Կոնդ

Կոնդի անվանումը կապված է իր տեղանքի հետ: Կոնդ նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Ամբողջ իր քաղաքի շինական կարուցվածքը թվագրվում է մոտավորապես 18-երորդ դարում եթե փորձենք գտնել երևանի պատմական միջուկ կոնդը լավագույն օրինակներից է, պահպանված օրինակներից է: այնդեղ փողոցները ճարտարապետական տեսքով են տարբերվում և շինանյութերով: Այնդեղ ապրել են մեծահարուստներ: իրեն գլխավոր հատակագիծներին որ նայեք ինքը նեղ փողոցներ ունի: Այդ ժամանակ քաղաքային միջավայրները տարբերվում էին փողոցներով: Ժամանակին կոնդը շատ հայտնի է եղել իր այգիներով ու բազմաթիվ պատմություններ կարելի է լսել կոնդի խնձորի այգու մասին: կոնդը ոչ թե միայն իր հնությունով է արտացոլվում այլ նաև հին երևանցու բնույթը: Շատերը կոնդը երևանի մայրաքաղաք են անվանում: Կոնդի հայտնի կառույցներից է Սուրբ Հովհաննես եկեղեցին որը ավերվել է 1679 թվին սակայն վերականգնվել է 1710 ին մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից ով 18րդ դարի այդտեղի ամենահարուստ ընտանիքից է եղել, հայտնի կառույցներից է նաև կոնդի հին պարսկական մզկիթը որի գմբեթը 1988 երկրաշարժի ժամանակ է քանդվել որը հետագայում ծառայել է որպես բնակատեղի այնտեղ բնակություն են հաստատել տասնյակից ավել ընտանիքներ բայց ներսում պատերին կան պահպանված հին պարսկական նկարազարդումներ:2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք:

Posted in Հայրենագիտություն, ճամփորդություն

Էրեբունի-Երևանի պատմության հետքերով ճամբորդություն

Այսօր Ընկեր Ֆլորան մեզ տարավ  Երևանի Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան որպեսզի ամփոփենք «Հին և նոր Երևան քաղաքի պատմությունը» ուսումնական թեման, որը մինչ ճամփորդությունը ուսումնասիրել ենք:

Այնտեղ իմ համար շատ հետաքրքիր էր այնտեղ տեսանք իսկական սեպագիր արձանագրություններ, երկու գերագույն աստվածների պատկերները,տեսանք թե ինչով էին գինի սարքում ու խմում,կար նաև աղջկա տարազ ,անոթներ,զարդեր,իլիկներ,հին մետաղադրամներ,գերաններ որոնք 3000 տարեկան են:

Այնտեղ մեզ պատմեցին որ հին ժամանակում Հայաստանը եղել է շատ ավելի մեծ իսկ հիմա ավելի քան 10 անգամ փոքր է իսկ այդ տարածքներից մեծ մասը գտնվում է թուրքիայում և մնացած մասը Իրանում:

Իմացանք որ ամրոցը ունեցել է երեք մաս տնտեսական,կրոնական,արվեստի մաս:

Հաստատ ես էլի եմ գնալու որպեսզի ունենամ ավելի երկար ժամանակ այնտեղ շրջելու

Posted in Հայրենագիտություն

Էրեբունի ամրոց-քաղաք

Տեսանյութի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Էրեբունի ամրոց-քաղաքի մասին։

  • Քառասուն ութ տարի առաջ Երևանի հարավ արևմտյան մասում Նոր արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև բացվեց մեր քաղաքի հնությունը փաստագրող թանգարանը Արին Բերդ ամրոցը 2798 ամյա Երևան քաղաքի պատմական անցյալի կենդանի վկայությունն է:
  • Կես դար առաջ հայ և արտասահմանցի հնագետները պաշտոնապես հայտարարեցին որ այստեղ եղել է Արգիշտի թագավորի հիմնած ամրոցը էրեբունին:
  • Արգիշտի Ա. Արարատյան տերության հզորագույն արքաներից էր:
  • Համաձայն Խորխորյան արձանագրության Արքան այստեղ բնակեցրել է 6600 զինվորների:
  • Արգիշտի Ա. գահակալել է Ք Ա մոտ 786 ից մինչև 765/764 թվականները:
  • Նրա օրոք պետությունը հասել է ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին:
  • Բլուրի ստորոտի հատվածում որտեղ ներկայիս կա թանգարանը այնտեղ եղել է քաղաքը իսկ քաղաքը սկսվում է կենտրոնական մուտքից որը բորտիկ է կոչվում:
  • Առաջին պեղումներից հետո երկար ժամանակ բլուրը մնաց չուսումնասիրված, ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950 թվականին և հենց առաջին տարում հայտնաբերվեց սեպագիր արձանագրություն որը վկայում որ ամրոցը կառուցել է Արգիշտի Ա. թագավորը և անվանել Էրեբունի:
  • անվան մասին տարբեր կարծիքներ կան կան որ կասեն նշանակում է հաղթանակ գրավում կան նաև որ ասում են նշանակում է ազատների քաղաք:
  • Սեպագիր արձանագրություններից կա երկու օրիգինալ օրինակ որովհետև միշտ երկու հատ են արել:
  • Ամրոցը տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող կարևորագույն պատմահնագիտական վայր է:
  • Բերդն ունեցել է մի քանի հատված դահլիճներ,առանձնասենյակներ և տաճարներ:
  • Այդ ժամանակներում ունեցել են երեք գերագույն աստված, խալտը ենկնքի աստված,թե շեվան ամպրոպի ռազմի պատերազմի աստվածը, և շիվինին որը արևի աստվածն է:
  • Խալտ աստծու տաճարը սկզբից ունեցել է 12 կաղնուց սյուն
  • Ֆրանիացի ուսումնասիրողները ուսումնասիրել են թե ինչ նյութերից են պատրաստված ամրոցի պատերը ամրոցի պատերը վեր են խոյացել չթրծված կավի աղյուսներով:
  • Այնտեղ բացահայտվել է նաև ջրահեռացման համակարգ:
  • Այնտեղ է նաև Երևանի ամենահին փողոցը խճաքարերով պատված:
  • պատերին կան անցքեր որոնք մեխերի տեղ են այդ մեխերը զիկաթ են կոչվում որոնցմով խալիներն են ամրացրել:
  • Էրեբունի պատմահնագիտական թանգարանից բացի կան նաև կարմիր բլուր և շենգավիթ մասնաճյուղերը;
  • Թեշեպայի ամրոցը կառուցվել է մեր թվարկությունից առաջ յօթներորդ դարում որը կառուցել է ռուսա երկրորդ թագավորը: Ռուսա երկրորդը ուրարտական վերջին հզոր էագավորն էր ան գահակալել է Ք/Ա/ 685/684 թ:
  • Կարմիր բլուր հնավայրի մասին մինրև քսաներորդ դարը ոչ մի բան հայտնի չէր բայց ամեն ինչ փոխվեց 1936ին պարզվեց որ 2730 առաջ Ռուսա Բ հիմնել է այստեղ ամրոց:
  •  Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից:«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։
Posted in Հայրենագիտություն

Հայոց մայրաքաղաքները 2

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը։

  • Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք` Երվանդաշատը։ 
  •  Արտաշատը հիմնադրել է Արտաշես I-ը 
  • Տիգրանակերտը կրում է Տիգրան մեծի անունը:
  • Վաղարշապատը կրում է Հայոց Վաղարշ I թագավորի անունը:

2. Հաջորդաբար թվարկե՛ք Բագրատունյաց Հայաստանի չորս մայրաքաղաքները։

Բագրատունյաց թագավորության օրոք Հայաստանը չորս մայրա քաղաք է ունեցել` Բագարան, Շիրակավան կամ Երազգավորս, Կարս և Անի:

3. Ի՞նչն է վկայում, որ Անին իր ժամանակի մեծ և զարգացած քաղաքներից էր։

Պատմիչներն Անի քաղաքն անվանել են «մեծ», «տիեզերահռչակ»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հրաշալի պալատների, տաճարների, կամուրջների և այլ կառույցների համար։ Տպավորիչ են անգամ նրա ավերակները։Անի Քաղաքի մասին խոսելիս հաճախ ասվում էր՝ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ 

Posted in Հայրենագիտություն

Զատկածեսն ընտանիքում

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

Սուրբ Զատկին պատրաստվող կերակրատեսակները։Առաջին տեղում, իհարկե, խաշած եւ ներկված ձուն է, որն իր մեջ խորհուրդ ունի։Հաջորդը չրերով կամ չամիչով բրնձի փլավն է։ Զատկական տոնական սեղանի անբաժան մասն է կազմում ձուկը։Զատիկը գարնանային տոն է, իսկ գարունը հարուստ է բույսերով եւ բանջարեղենով։ Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրներ:Ոչ պակաս կարեւոր է հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունց կոչվող հացը,  որը խորհրդանշում է հացահատիկը, այդպիսով նաեւ կենաց ծառը եւ կյանքի սկզբնաղբյուրը։տոնական սեղանից պետք է անպակաս լինի նաեւ կարմիր գինին:

Մեր տանը ձուն ներկում ենք Ավագ ուրբաթ օրը որից հետո պատրաստում ենք խմորեղեններ մայչիկի հետ միասին իսկ ավագ շաբաթ երեկոյան նստում ենք ընտանիքով մայրիկը պատրաստած է լինում համեղ բաներ և ուտում ենք և խաղում գունավոր ձվերով: Կիրակի օրն էլ գնում ենք եկեղեցի որից հետո սկսում ենք հերթով բոլոր մեծերի զատիկը շնորհավորել, այցելում ենք բոլորին և ասում Քրիստոս հարյավ ի մեռելոց իրենք էլ պատասխանում են օրհնյալ է Հարությունը Քրիստոսի և էլի բոլորի հետ խաղում ենք ձվերով իսկ տատիկ պապիկներին շնորհավորում ենք տեսազանքով որովհետև նրանք գտնվում են Լիբանանում:

Posted in Հայրենագիտություն

Հայոց մայրաքաղաքները

1. Թվարկե՛ք պատմական Հայաստանի մայրաքաղաքները։

Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

2. Ե՞րբ և ո՞ւմ օրոք է Վանը դարձել մայրաքաղաք։ Ուրիշ ի՞նչ անուններով է հայտնի։

Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Տուշպա և Երվանդավան անուններով է հայտնի։

3. Արմավիր անունով ժամանակակից ի՞նչ քաղաքներ գիտեք։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

4. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը։

  • Երվանդաշատը կրում է Երվանդ վերջինի անունը:
  • Արտաշատը հիմնադրել է Արտաշես I-ը:
  •  Տիգրանակերտը կրում է Տիգրան մեծի անունը:
Posted in Հայրենագիտություն, Ուսումնական գարուն

Երևանի զբոսայգիներ

Երևանի 2800-ամյակի այգի

Երևանի 2800-ամյակի այգի, հանրային զբոսայգի ԵրևանիԿենտրոն վարչական շրջանում, հայտնի նաև որպես Վարդանյանների այգի[1], որը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին։Այգու կանաչ տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 7500 ք/մ[6]։ Այգում կա 70 տեսակի 369 ծառեր։Այգում կան հինգ տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող և կամարաձև։ Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են երկու գույնի գրանիտե սալերով։ Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր։

Այգու տարածքում տեղադրված են 7 բրոնզաձույլ արձաններ[10], որոնք պատվիրված և պատրաստված են հենց Երևանի 2800-ամյակի այգու համար։ Այգու մուտքի հատվածում տեղադրված են Էրեբունի պատմական ամրոցի որմնանկարների նմանությամբ պատրաստված ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ։ Երևանի հատակագծի տեսքով շատրվանի չորս անկյուններում առկա ավազանների մեջ տեղադրված են երեխաների չորս բրոնզաձույլ ջրային արձաններ («Երևակայություն», «Հոգատարություն», «Անաղարտություն», «Երջանկություն»)։ Իսկ Երևանյան լիճը պատկերող հատվածում տեղադրված է նավակով երեխայի արձան («Մանկություն»)։

Արձանները խորհրդանշում են 1970-1980-ականների Երևանի մանուկների կերպարները։

Կոմիտասի անվան պուրակ

Կոմիտասի անվան պուրակ, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքումԿոմիտասի անվան կոնսերվատորիայիՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում[1]։

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը (քանդակագործԱրա ՀարությունյանճարտարապետՖենիքս Դարբինյան1988 թ.)։ Պուրակի տարածքում 1963 թվականին տեղադրվել է Սայաթ-Նովայի հուշաղբյուրը։

Երևանի մանկական երկաթուղի

Երևանի մանկական երկաթուղի, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Հրազդանի կիրճում, երկարությունը՝ 2,1 կմ։ Կայարանները՝ «Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն» հարթակ։Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից` նույնպես Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Բաբկեն Ս Հակոբյանը, իսկ վերջին կայարաբը նախագծել է ճարտարապետ Գոհար Մ Գրիգորյանը :

Մանկական երկաթուղին քաղաքի կենտրոնի հետ կապում են երկու թունելները։ Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճն իր բնությամբ պետք է ծառայեր որպես հանգստի գոտի։

Նա նախատեսել էր երկու թունելներ, որոնք Երևանի Գլխավոր պողոտան պիտի կապեին Մանկական երկաթուղու հետ։ Այդ թունելներով Հրազդանի կիրճի մաքուր օդը պիտի հասներ քաղաքի կենտրոն։ 400 մ երկարությամբ երկու թունելները կառուցվեցին 1940-ականներին՝ ի սկզբանե ձևակերպված լինելով որպես պատերազմի ապաստարաններ։