Posted in Մայրենիի ստուգատես

«Տարվա իմ ձեռքբերումները»

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Իմ համար ամենահետաքրքիր վայրը կրթահամալիրում դա արտասահմանն է :

2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Այս տարվա ամենահետաքրքիր նախագիծը Հունվար ամսվա ճամբարն էր: Ես բնագետների ճոկատից էի և այդ ամիս ընկեր Անժելայի հետ սովորեցինք շատ նոր բաներ: Ահա հղումը Ձմեռային ճամբար (1) իսկ այդ ճամբարում ամենահետաքրքիր օրը գեղասահքի դպրոց գնալն էր որովհետև ես առաջին անգամ ըլլալով սղացի սառույցի վրա:

3-Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Այս ուսումնական տարվա ընթացքում ես կարդացել եմ հանրագիտար կենդանիների աշխարհում, հանրագիտարան տիեզերքի մասին ,հազարան հավքը,օլիվեր թվիստ:Իմ Գրադարանը

4- Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Օլիվեր թվիստի արկածները. հեղինակ Չարլզ Դիքենս

5-Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

  • Ե․ Չարենց․ «Հայրենիքում»
  • Հ. Թումանյան․ «Համերգ»
  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
  • Ե․ Չարենց․ «Ես իմ անուշ Հայաստանի․․․»
  • Հ. Թումանյանի «Համերգ
  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ»
  • Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  •  Հ. Թումանյանի  «Իմ երգը»
  • Կաղանդի գիշեր (կրճատած
  • Անուշապուր
  • «Կաղանդ Պապային մօրուքը»
  •  Ավ․ Իսահակյանի «Գետակի վրա»
  • Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…»
  • Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»
  • Կոմիտասի «Աշուն գիշեր»
  • Կոմիտասի «Ճանապարհ»

իսկ իմ ամենասիրելի բանաստեղծությունը Հ Թումանայանի համերգ բանաստեղծությունն է:

6- Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Ես կպատմեմ իմ ընկերոջ մասին որը ապրում է մեր թաղամասում: Նարա անունը Միրո է նա շատ լավ ընկեր է, իրար շատ լավ ենք հասկանում ,և գրեթե ամեն օր տնային առաջադրանքներից հետո ես եղբայրս ու Միրոն միասին խաղում ենք:

7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Ես ընտրել եմ բասկեդպոլը մեր ուսուցիչն է Ընկեր Անին. ընտրության դասաժամեր ունենք երկուշաբթի և ուրբաթ օրերը: Երկուշաբթի օրը մարզվում ենք հյուսիսային դպրոցում այնտեղ անում ենք մկանային մարզանքներ իսկ ուրբաթ օրերը գնում ենք մայր դպրոց որտեղ կա բասքեդպոլի դաշտ և այնտեղ խաղում ենք:

9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Ավելի շատ կսովորեմ և կփորձեմ նոր ընտրություն:

10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Այս տարի շատ լավ եմ սովորել որևէ նյութի մասին տեղեկություններ հավաքել համացանցից:

11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:

13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

ինչը կուզենայիր լիներ տարբեր:

Կուզենայի ընտրության խմբակներում լինի նայև լողի խմբակ փակ լողավազանում

Posted in Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 4-

Ես հարցազրույց արեցի իմ եղբոր հետ, որի թեման է թե նա ինչ է սիրում և ինչ է ուզում լինել երբ մեծանա:

  • -Դպրոցում որ նյութն ես ամենաշատը սիրում
  • -Ես ամենաշատը սիրում եմ մաթեմատիկան:
  • -իսկ կարդալ սիրում ես?
  • -Այո, բայց ավելի սիրում եմ գրել:
  • -Քեզ համար ինչն է ամենահետաքրքիր թեման?
  • -Իմ համար ամենահետաքրքիրը մոլորակներն են:
  • -Իսկ բնավ կարդացել ես մոլորակների մասին
  • -Այո դասարանում սովորել եմ արևային համակարգի մասին,և տանը ունեմ տիեզերքի մասին հանրագիտարան որը կարդացել եմ և շատ եմ սիրել:
  • -իսկ ինչ ես ուզում աշխատել երբ մեծանաս
  • -Ես ուզում եմ տիեզերագնաց լինել:
  • -իսկ ինչու կուզես լինել տիեզերագաց
  • -որպեսզի իմանամ թե ինչեր կան և ինչեր կարող են լինել ուրիշ մոլորակների վրա
Posted in Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 3

  • Կարդա՛ Բարեկենդանը հեքիաթը։
  • Հեքիաթը կարդալուց հետո այս բառերով պատմություն հորինի՛ր՝ յուղ, բրինձ, մարդ , կնիկ, հիմար, նոթբուք:
  • Բարձրաձայն կարդա՛ պատմությունդ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Ժամանակով մի մարդ ու կնիկ են լինում, էս մարդն ու կնիկը ապրում էին մի հեռավոր գյուղում : Մի օր էլ իրենց հիմար բարեկամը գալիս է իրենց մոտ հյուր ,և իրենց մի հատ նոթբուք է նվեր բերում: Էս մարդն ու կնիկը կյանքում նոթբուք օգտագործած չեն եղել ,հարցնում էն թե էս ոնց են օգտագործում ,իրենց բարեկամն էլ ցույց է տալիս և ավելացնում որ էս նոթբուքով կարող էք օնլայն ամեն ինչ պատվիրել ,հագուստ, կոշիկ նույնիսկ յուղ ու բրինձ կարող եք պատվիրել: Էս մարդն ու կնիկը սկսում են քահ քահ խնդալ ասում են բա մեր գյուղում յուղն ու բրինձը էնքան շատ է որ մենք կյանքում պատվիրելու կարիքը չենք էլ ունենա, ու գնում են տան մարանից մի մեծ տոպրակ բրինձ ու մի փութ յուղ բերում ու նվիրում են իրենց բարեկամին :

Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Ա-Ես իմ պոչն թողեցի թակարդում և մտածեցի թե ինչպես եմ ապրելու աշխարհում այսպես խայտառակված: Որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզեմ որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ որ կտրեն իրենց պոչերը, նախ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ-Աղվեսը ինձ թողեց թակարդում և նա  միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ ես լսեցի որ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Տեսա որ նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Գ-Կար մի աղվես որ իր պոչը թողել էր թակարդում և մտածում էր թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված, նա որոշեց որ գա մեզ էլ համոզի որ ձեռք քաշենք մեր պոչերից դրա համար էլ մեզ հավաքեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ որ կտրենք մեր պոչերը ,նա ասում էր որ նախ գեղեցիկ չեն և երկրորդ որովհետև ավելորդ բեռ են: Բայց մի աղվես կար որ նրան պատասխանեց.«Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 1

Ստեղծագործական աշխատանք

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

  • երկարագուլպա նապաստակ
  • շոկոլադե պաղպաղակ
  • երկար կոնֆետ
  • խռոված ձմերուկ
  • կռվարար պանիր

Երկար Կոնֆետ

մի օր կոնֆետի խանութում կար մի կոնֆետ բայց ոչ մեկն այդ կոնֆետը չեր վերցնում որովհետև նա այնքան փոքր էր որ հազիվ էր երևում, բայց մի օր մի մարդ եկավ և վերցրեց այդ կոնֆետը ու դրեց սառնարանում: Հաջորդ օրը նա ուզեց ուտել այդ կոնֆետը ու երբ նա բացեց սառնարանը տեսավ որ կոնֆետը այնքան է երկարել որ հասել կպել է առաստաղին և նա զարմացավ բայց կոնֆետը իրան հարցրեց դու ով ես և նա պատասխանեց ես Կորկիսն եմ կոնֆետն ասեց պա ես ինչի եմ սառնարանում Կորկիսն ասաց որ չփչանաս նա պատասխանեց ուրեմն ես չեմ փչանա և նա լեզու հանեց և նստեց սառնարանի մեջ: