Posted in Հայրենագիտություն 5.2, ճամփորդություն

Ճամփորդություն Մատենադարան

Այսօր դասարանով ընկեր Ֆլորայի հետ գնացինք մատենադարան: Ես առաջին անգամն էր որ գտնվում էի այնտեղ:

Մատենադարանում տեսանք մեր դասարանում քննարկած ամենամեծ և ամենափոքր գրքերը «Մշո ճառնդիր»-ը որը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է և Տոնացույց»-ը որը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ 

Այնտեղ կային շատ հին ձեռագրեր ,կաշվե թղթեր, մեզ պատմեցին որդան կարմիրի մասին: Նաև պատմեցին Ալեքսանդրիայի գրադարանի մասին որտեղ կա 700000 ից 800000 ձեռագրեր:

Տեսանք սաև գրքեր որոնց երեսները պատված էին ոսկիով աչծաթով ու թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով:

Պատկերված էր ադամի ու եվայի նկարը որտեղ իրենց ամբողջ պատմությունը ներկայացված էր նկարով այլ ոչ թե գրերով:

Այնտեղ կային շատ հետաքրքիր նկարներ ու գրքեր ու անպայման նորից այցելելու եմ :

Posted in ճամփորդություն, ուսումնական երկրորդ շրջան 2023-2024

Սահադաշտ

Երեքշաբթի օրը ընկեր Անժելայի հետ բնագետների ջոկատով գնացինք սահադաշտ : Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք ինձ շատ դուր եկավ սառույցի վրա սահելը: Սա իմ երկրորդ անգամն էր որ գնում էի այնտեղ:

Posted in Հայրենագիտություն, ճամփորդություն

Էրեբունի-Երևանի պատմության հետքերով ճամբորդություն

Այսօր Ընկեր Ֆլորան մեզ տարավ  Երևանի Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան որպեսզի ամփոփենք «Հին և նոր Երևան քաղաքի պատմությունը» ուսումնական թեման, որը մինչ ճամփորդությունը ուսումնասիրել ենք:

Այնտեղ իմ համար շատ հետաքրքիր էր այնտեղ տեսանք իսկական սեպագիր արձանագրություններ, երկու գերագույն աստվածների պատկերները,տեսանք թե ինչով էին գինի սարքում ու խմում,կար նաև աղջկա տարազ ,անոթներ,զարդեր,իլիկներ,հին մետաղադրամներ,գերաններ որոնք 3000 տարեկան են:

Այնտեղ մեզ պատմեցին որ հին ժամանակում Հայաստանը եղել է շատ ավելի մեծ իսկ հիմա ավելի քան 10 անգամ փոքր է իսկ այդ տարածքներից մեծ մասը գտնվում է թուրքիայում և մնացած մասը Իրանում:

Իմացանք որ ամրոցը ունեցել է երեք մաս տնտեսական,կրոնական,արվեստի մաս:

Հաստատ ես էլի եմ գնալու որպեսզի ունենամ ավելի երկար ժամանակ այնտեղ շրջելու

Posted in ճամփորդություն

Երևանի պատմության թանգարան

Այսօր ընկեր Ֆլորայի և ընկեր Ալինայի հետ գնացինք  Երեւանի պատմության թանգարան որպեսզի ամփոփենք  «Հին և նոր Երևան քաղաքի պատմությունը» ուսումնական թեման, որը մինչ ճամփորդությունը ուսումնասիրել ենք: Այնտեղ շատ հետաքրքիր էր այնտեղ տեսանք սեպագիր արձանագրության օրինակը,40000 տարվա գանկ մեզ բացատրեցին որ այդ գանկը պատկանում է արդեն խելքով միտքով աշխատող մարդու տեսակի,տեսանք անոթներ,զարդեր,գոտիներ և շատ այլ բաներ:

Posted in ճամփորդություն

Դեպի ջրվեժի արգելոց

Փետրվարի 23 ին մեզ դասարանով տարին ճամփորդության դեպի ջրվեժի արգելոց: Դպրոցը մի քիչ դաս անելուց հետո երթուղայիներով գնացինք Մեր հետ կային Ընկեր Ֆլորան և ընկեր Անահիտը:Եղանակը շատ լավն էր արևը պայծառ էր , և շատ ձյուն կար: Մենք այնտեղ սղացինք ձնեմարդ սարքեցինք,ձնագնդի խաղացինք շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Մեր օրը շատ հագեցած անցավ:

Posted in Բնագիտություն, ճամփորդություն

Այցելություն Հայաստանի բնության թանգարան

Պատկերի նախադիտում

Հայաստանի բնության պետական թանգարան, հիմնադրվել է 1952 թվականին, արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թվականին:

Այսօր այցելեցինք Հայաստանի բնության թանգարանը ,Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում Տիգրան Մեծ 34 հասցեում։: Այնտեղ շատ հետաքրքիր էր ,տեսանք տարբեր կաթնասուններ,ծվեր ,բներ,ձկներ սողուններ,կմախք,Քարե դարի գործիք,միջատներ,Թաց պրեպարատներ,թռչուններ: Այս թանգարանում այցելուն կստանա բնության մասին գիտելիքներ:

Թանգարանի ցուցադրության մասին-վիքիպեդիայից

Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6 հազար ցուցանմուշներ, որոնց մեկ երրորդը (շուրջ 2000-ը) ներկայացվում է այցելուներին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։ Չորս սրահներում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Թանգարանում ներկայացվում է բարեգործ և ազգանվեր Ահարոնյանների ընտանիքի անհատական հավաքածուն (վայրի կենդանիների խրտվիլակներ)։

Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։ Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն։

Posted in Բնագիտություն, ճամփորդություն

Այց պլանետարիում

Պատկերի նախադիտում

Ամսի 13 ին Ընկեր Ալինայի և ընկեր Անժելայի հետ դասարանով գնացինք պլանետարիում նայելու ՄՈԳԱԿԱՆ ՄՈԼՈՐԱԿԸ / ԱՐԵՎԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ -ը որպեսզի ամփոփենք տիեզերք թեման: Սովորեցինք որ մոլորակները ոնց են պտտվում արևի շուրջը,Երկիր մոլորակը իր ուղեծրին համեմատ երբ որ մոտենում է արևին, ամառ է լինում, իսկ երբ հեռանում է՝ ձմեռ:  Նաև ես սովորեցի, որ աստղերը 1․000․000-ից ավել են։նաև սովորեցինք որ արեգակնային համակարգից դուրս Արևից տարբերվող աստղի շուրջ պտտվող մոլորակներին անվանում են էկզոմոլորակ:

Նաև սովորեցինք թե ամեն մի եղանակ իրա կարևորությունը ունի բնության և մեր մոլորակի համար և որ ամեն ինչ ունի իրա ժամանակը:

Այնտեղ շատ հետաքրքիր էր և շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

Posted in Մայրենի, ճամփորդություն

Այցելություն Ավետիք Իսահակյանի տուն Թանգարան

House-Museum of Avetik Isahakyan / Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան - Home |  Facebook

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում

Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց մեծերի պանթեոնում:

Այսօր Ընկեր Քրիստինէի և ընկեր Ալինայի հետ գնացինք Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, այնտեղ ինձ համար շատ հետաքրքիր էր, տեսանք շատ նկարներ, տեսանք իրա գրասեղանը և իրա բազկաթոռը, նաև իրա ննջասենյակը և վերջին տարիներին հագած շապիկը, և այդ սեղանը որի վրա ամեն առավոտ խմում էր սուրճ կամ թեյ: Տեսանք գորգ որի վրա Սասունցի Դավիթի նկարն էր և մեզ ասեցին որ այս գորգից ուրիշ ոչ մի տեղ չի գտնվում:

Այնտեղ մեզ հարմար կարդաց արջն ու օձը առակը, մեզ տվեց թղթեր որոնց վրա գրված էին առակներ,շուտասելուկներ և խնդուկներ մենք էլ գուշակելու էինք թե որը ինչ է: հետո էլ ելանք վերևի հարկը որտեղ պատրաստեցինք մեր գրքերը և բերեցինք մեր հետ :

Սա իրա հեռուստացույցն է

Տեսանք այս սնտուկը և մեզ բացատրեցին որ սրա հետ ևս 21 սնտուկ է եղել որոնց մէջ տեղադրել և բերել է իրա գրքերը

իրա հողաթափերը

Սա էլ իրա մոր նկարը

Մեր տեսած գորգը

իր անձնական իրերը

Posted in Հայրենագիտություն, ճամփորդություն

Ճամփորդություն՝ Ամբերդ (Ամրոց-Բերդաքաղաք)

Այսօր Հոկտեմբերի 19 ին դասարանով ընկեր Ալինայի և Ընկեր Նարեի հետ գնացինք ճամփորդության դեպի Ամբերդ, այնտեղ բնությունը շատ գեղեցիկ էր մի տեղ կար ծառերի տերևները կարմիր էին իսկ նրանց կողքին էլ կապույտ խաղողներ և խաղողների կողքին նարնջագույն տերևներով ծառեր կարծես բնությունը Հայաստանի դրօշակն էր նկարել: Իսկ օդը շատ մաքուր էր:

Ամրոցի կողքի եկեղեցու քահանան մեզ պատմեց միջնաբերդ դղյակի մասին նա ասեց որ դղյակը 7րդ դարում է կառուցվել,վեևվի հարկը զինվորների համար է ,մեջտեղի հարկը ազնվականների համար: Դրանից հետո մեզ տարավ եկեղեցի որտեղ աղօթեցինք Հայր Մերը:

Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել այս ամրոցը և ծանօթանալ մեր բերդերից մեկին:

Մի քանի տեղեկություն էլ ես հավաքեցի :

Ամբերդ անվանումը

Ամրոցի անունը կազմված է <<ամ>> ամպ և <<բերդ>> ամրոց բառերից: Փաստորեն ամբերդ կը նշանակէ ամրոց ամպերի մեջ: Հասկանալի է թե ինչու ամրոցն այդպես անվանվել, այն կանգնած է Արագած լեռան լանջին գետերով շրջապատված հրվանդանի եզրին ծովի մակերևույթից 2300 մ բարձրության վրա: Հանդիպում է նաև ամրոցի անվան Անբերդ տարբերակը որը նշանակում է անառիկ անմատչելի բերդ:

Ճարտարապետություն

Հուշարձանը բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից։ Ամրոցի անառիկ դիրքը էլ ավելի է ամրացվել պարիսպներով և բուրգերով։ Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակությամբ գորգի կտորները վկայում են, որ դղյակի պատերը ծածկված են եղել գորգով։