Posted in բնագիտություն 5.2
  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: 
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը:  Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
  4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  5. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:  Քանի որ ցորենը միամյա բույս է, գլխավոր արմատը սաղմնային արմատիկի ավելի կարճ ապրելու պատճառով չի զարգանում, դրա փոխարեն զարգանում են չափերով իրար հավասար հավելյալ արմատները։ Այդ իսկ պատճառով Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից։ գրեթե բոլոր բույսերն էլ ծաղկում են

7 .Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում: Նրանք իրենց են վերձնում ածխաթթու գազը և տալիս են մաքուր թթվածին, նրանք մարդուն տալիս են սնունդ: