Posted in Մայրենի 5.2

Վարժություններ

Գրի՛ր վարժությունները։

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե նշված թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Կից գրություն ունեն

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն: Հարադիր գրություն ունեն

2․ Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

65-վաթսունհինգ

48-քառասունութ

107-հարյուր յոթ

93-իննսուներեք

6087-վեց հազար ութսունյոթ

4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786-յոթ հարյուր ութսունվեց

3. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:

 Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:

Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:

Ինը քսանից տասնմեկով է փոքր:

Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:

Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:

Ինն ինչի՞ց է մեծ:

Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:

Տատս իննսունմեկ տարեկան է:

երբ 9բառից հետո մյուս բառը սկսում է բաղաձայնով ,գրվում է ինը

երբ 9 բառից հետո մյուս բառը սկսում է ձայնավորով գրվում է ինն

իսկ իննսունից իննսունինը գրվում է երկու նն

4. Գրի՛ր, թե ինչ պարզեցիր իննի գրության մասին։

Երբ 9 դիմացի բառը սկսվում է ձայնավորով 9 վերջում գրվում է -ն, իսկ երբ բաղաձայնով-ը: