Posted in Հայրենագիտություն 5.2

Արշակունիների արքայատոհմ

Հարցեր և առաջադրանքներ

 1. Ի՞նչ կարևոր քայլեր կատարեց Արշակ II­ը երկրի կյանքը կարգավորելու և պետությունը ամրապնդելու համար։Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ», Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
2. Ո՞վ դարձավ Հայոց կաթողիկոս այդ ժամանակ։Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր
3. Մի անգամ էլ կարդացե՛ք Արշակի ու Շապուհի մասին պատմությունը։ Դրանով ի՞նչ է ցանկանում ասել մեզ պատմիչը։ հայրենի հողի ուժը փառաբանող պատմություն է նշանակում է որ ամեն մարդ իր հայրենի հողի վրա լինում է ամենաուժեղը;
4. Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, ինչո՞վ ավարտվեց դա։ Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս Հռոմեական կայսրությանը։ Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորա վարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարա րությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։

Posted in բնագիտություն 5.2

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:  Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:
  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: 
  2. Ի՞նչ է էկոլոգիան:Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):
  3. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ: Օրինակ՝ բույսերը շրջակա միջավայրից վերցնում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին:բույսերն ինչպես նաև մարդ արարածը արևից ստանում են վիտամին դ
Posted in Մայրենի 5.2

Փոքրիկ իշխանը

Հանգստյան օրերին դիտի՛ր «Փոքրիկ իշխանը» մուլտֆիլմը։ Ֆիլմը դիտելուց հետո բլոգումդ գրիր, թե ինչ սովորեցրեց քեզ այս պատմվածքը։

գլխավոր իմաստներից մեկը այն է , որ մեծահասակների և երեխաների աշխարհները այլ են, մեծահասակները և երեխաները նույն բանին նայելիս տեսնում են տարբեր բաներ: Այս պատմությունը սովորեցնում է լինելլ ավելի պատասխանատու մեզ մոտիկների հանդեպ, լինել նաև ընկերասեր, ապրել ոչ միայն քո, այլ նաև ուրիշների համար և կյանքում եսասեր չլինել։

Posted in Մայրենի 5.2

Ֆլեշմոբի առաջադրանքներ

1-Տրված բառերին ավելացրու ածանցներ այնպես որ լինեն տեղ ցույց տվող բառեր:

օրինակ: հիվանդ- հիվանդանոց

հույն,դարբին,դաս, հայ,ծաղիկ, գործ

2- ինչ են կոչվում այն բառերը որոնք ունեն մեկից ավելի իմաստներ: բերեք երկու օրինակ և կազմեք նախադասություն այդ բառերի տարբեր իմաստներով