- Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:Այս մարդը շատ բարի մարդ էր Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:իրա նվագի միջոցով, երբ նվագեց գայլերը գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
4. Վերնագրի՛ր տեքստը: Սրինգի մեղեդին
5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
աշխարհ-աշխարհագրություն,աշխարհային
ճանապարհ-ճանապարհային,ճանապարհրորդություն
6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
- ամենաբարի-ածական
- սրինգ-գոյական իր
- նա-անձ ցույց տվող գոյական
- քաղցր-ածական
- մխիթարում էր-բայ
- անտառ-գոյական
- սթափվեց-բայ
- կախարդական-ածական
7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
Նա մխիթարում էր
8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի ան.գամ ուշ գիշերով մար.դը տուն էր վերադառնում անտառի միջ.ով:
ենթակա-մարդը
ստորոգյալ-վերադառնում էր
4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
- մխիթարել-սփոփել
- պսպղալ-փայլել
- թշնամի-ոսոխ
5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
- երկու հազար ինիսունինը
- երեսունյոթ
- քառասունհինգ
- յոթ հարյուր վաթսունվեց
- ութսունչորս