Posted in բնագիտություն 5.2

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար: Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են: Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները: Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը: Մթնոլորտը աղտոտում են զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր
  4. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք: Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
    Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
  5. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։ Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
  6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք: փոշի, ծուխ, ախբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *