Posted in Հայրենագիտություն

Երևան քաղաքի արձանները

1-Արգիշտի արքայի արձան

Արգիշտի արքայի արձան

Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքԷրեբունի
Գտնվում էԷրեբունի թանգարանի մերձակա հրապարակ
Քանդակագործ(ներ)Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ(ներ)Էդուարդ Բարոյան
Հիմնադրում2002
Նյութտուֆբազալտ
Ներկա վիճակկանգուն

2-Մեսրոպ Մաշտոց: Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան:

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։

3-Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասումԽ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

4-Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

5-Վահան Տերյան

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

6-Կոմիտաս

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

7-Սայաթ֊Նովա

Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում

Հուշաղբյուրը կառուցված է սպիտակ մարմարից, չափերը՝ 300х375х40 մ[1]։

Ձախ կողմում փորագրված են Սայաթ-Նովայի հանրահայտ բանաստեղծության հետևյալ տողերը.
«Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է։
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է»։

8-Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։

9-Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ ՆալբանդյանԱրամիԲուզանդիՀանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին

10-Զորավար Անդրանիկ

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայումՍուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները[1]։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև ՈւջանումՈսկեվանումՆավուրումԳյումրիումԱրտենիում և Անգեղակոթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *