Posted in Հայրենագիտություն

Ճանապարհը դեպի թանգարան.Դսեղ

Տեսանյութի հիման վրա դուրս գրել տեղեկություններ Հովհաննես Թումանյանի մասին։

  • Դսեղում կա Հովհաննես Թումանյանի նվիրված Թանգարան: Այս թանգարանը եղել է Հովհաննես Թումանյանի հայրական տունը որը 39 թվականին դարձավ Հովհաննես Թումանյանիի տուն թանգարանը:
  • Այնտեղ է ծնվել ու մեծացել Հովհաննես Թումանյանը:
  • Այդ տունտ եղել է գետնափոր և հողածածկ
  • Շատերը զարմացել ո հարց են տվել թե ինչպես այստեղ է ծնված եղել Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը և այդ հարցին նա պատասխանել է հետևյալ քառյակով:

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

  • Այս տանը թողել են ամեն ինչ ինչպես որ եղել է: Խնոցին,Ալյուր աղացը,կուժեր …..
  • Լոռիում տանը ընդհանրապես չէին ունենոմ թոնիր բայց թոնիր կար Թումանյանենց տանը որտեղ լավաշ էին թխում մասնավորապես տոն օրերին:
  • գետնափոր մասում պատուհան չի եղել և լույսը ընկել ա երդիկից և երբ գիշեր էլ լինում վարում էին ձեթով ճրագը:
  • Տանը եղել է նաև հաց թխելու փուռ:
  • Հովհաննես Թումանյանի հոր անունը եղել է Ասլան որը հետո դարձել է գյուղի քահանան Տեր Թադեվոսը:
  • Հովհաննես Թումանյանը ասել է որ ամենալավ ու ամենամեծ բանը որ ունեցել է իր կյանքում դա իր հայրն է:
  • Հովհաննես Թումանյանի պապիկը եղել է Ցարական բանակի ենթասպա:
  • Հովհաննես Թումանյանը ունեցել է 4 եղբայր ու 3 քույր:
  • Հովհաննես Թումանյանի մայրը Սոնան կարպետներ է գործել իր մանած բրդով:
  • Սենյակները տաքացրել են օճախով որի կողքը աշխատանքային օրից հետո նստել են ընտանիքով և բարեկամներով զրուցել և հեքիաթներ պատմել այս ամենը Հովհաննես Թումանյանը լսել է և հետո գրել է:
  • Թումանյանենց ընտանիքը որ մեծ է եղել հայրը երրորդ սենյակ է սարքել և հատակը տախտակից է արել որը այդ ժամանակ նորություն էր գյուղին մեջ:
  • Գրիշկա բիձեն եղել է Հովհաննես Թումանյանի հորեղբայրը և իրեն սովորեցրել է տառերը:
  • Նա սովորել է նաև Սահակ Վարժապետի հսկողության տակ, որից հետո գնացել է ջալալօղլի որտեղ էդ ժամանկ լոռիում շատ հայտնի Տիգրան Վարժապետ կար էդ դպրոցում է սովորել, հետո տեղափոխվել է Թիֆլիս Ներսիսյան դպրոց որտեղ չի ավարտել:
  • Թումանյանն ասում էր որ իր տոհմը Մամիկոնյան տոհմի շարունակությունն է, 10 երրորդ դարում Մամիկոնյան տոհմի մի ճյուղը եկել հաստատվել է Լոռիում:
  • Հովհաննես Թումանյանը եղել է հասարակական գործիչ,անդամակցել է շատ խմբակցությունների:
  • Հովհաննես Թումանյանը թարգմանել է շատ հեքիաթներ գրքեր: Ղրիմ եղբայների հեքիաթաշարը,նաև ռուս գրողների և մեծ գրողների գործերից: Իր գրքերն նաև թարգմանվել են մոտ 40 լեզուներով:
  • Հովհաննես Թումանյանը ունեցել է 10 երեխա:
  • Վերնատան հիմնադիրները եղել են Հովհաննես Թումանյանը, Լեվոն Շանթը,ՆԻկոլ Աղբալյանը,Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը,Դերենիկ Տեմիրճյանը: Վերնատնում քննարկում էին համաշխարհային գործերը,իրենց գրած գործերն էին քննարկում կարդում;
  • Երկրորդ հարկում եղել է Հովհաննես Թումանյանի ամառանոց աշխատասենյակը
  • Հովհաննես Թումանյանը ունեցել է հարուստ մեծ գրադարան:
  • Հովհաննես Թումանյանի ներշնչման աղբյուրը բնությունն է եղել
  • Հովհաննես Թումանյանը մահացել է 23 թվականի Մարտի 23 ին Մոսկվայի հիվանդանոցում 54 տարեկան հասակում դին տեղափոխել են Թիֆլիսի խոճեվանքի գերեզմանատուն մարմինը Թիֆլիսում է թաղված սիրտը Դսեղում: Թանգարանի բակում բակի ծայրը մատուռ է կառուցված որտեղ Հովհաննես Թումանյանի սիրտն է թաղված

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *