Posted in Մայրենի 5.2

Անբախտ վաճառականները

  • Նորից կարդա ՛ «Անբախտ վաճառականները»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը) Չղջիկն ու ճայը որոշում են վաճառականությամբ զբաղվել բայց դրա համար մուրհակ են վերցնում փշից ,ճայը գնում է նավով և շատ բաներ վերցնում բայց վերադարձին ծովը ալեկոծում է ու նավը ընկղմում ու ամեն ինչ կորում ճայը մնում է այնտեղ ու չի վերադառնում իսկ փուշը չղջիկից է ուզում իր փողերը չղջիկը ամեն ինչ տալիս է պարտատիրոջ ու գնում ու այդ օրվանից չղջիկը դուրս է գալիս միայն մթին ճայը մնում է ծովում ու այլեվս ճայն ,չղջիկն ու փուշը չեն հանդիպում
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը: Այս բալլադը ինձ սովորեցրեց որ պետք է ամեն անձ իր ունեցածով աշխատի որպեսզի չմնա ուրիշներին պարտք
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:  Գոյական. Չըղջիկ, Ճայ, փուշ, վաճառական, խելք, փող, ձեռն, ոտն, նավ, մարգարիտ:
  • ածական. թանկագին, Առատ, Ուրախ, սարսափելի, տըկլոր: բայ. եկան, դառնանք, ասին, տըվին, դըրին:
Posted in բնագիտություն 5.2

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց բավա­կանին աղտոտված է:Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը: