Posted in Ուսումնական նյութեր

Դասարանական առաջադրանք

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Ա խմբի բառերը հասարակ գոյականներ են , իսկ Բ խմբի բառերը հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։ Անձ-Նայրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան մեծ, վարջապետ, անգլիացի: Իր-քար, վարդ, երկաթՙ առյուծ, արջ

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին; Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական Գանձասար էր: Պետրոս առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը: Ա խմբի բառերը անձ ցույց տվող բառեր են, իսկ Բ խմբի բառերը իր ցույց տվող բառեր են:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …անձ ցույց տվող. և …իր ցույց տվող.:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

…Շունը (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

…Աղջիկը (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

…Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

…Նապաստակը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

…Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

… Աղջիկը(ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *