Posted in Հայրենագիտություն 5.2

Պոսեյդոն

Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»։ Բացի այդ, նրան կոչում էին՝ «Երկիրը – Թափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժեր և «Ձիերի զսպիչ»։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ ՆերևսինՊրոտևսինՕվկիանոսին և այլք։Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։