Posted in Մայրենի 5.2

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):
  • ձյունապատ=ձյուն+ա+պատ=բարդ բառ)
  • մանկական=մանուկ+ական=ածանցավոր բառ)
  • աստղային=աստղ+ային=ածանցավոր բառ)
  • անհուն=ան+հուն=ածանցավոր բառ)
  • ձյունոտ=ձյուն+ոտ=ածանցավոր բառ)
  • իրիկնամուտ=իրիկուն+ա+մուտք)
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:
  • աչեր-աչքեր
  • մրմունջ-ցածր ձայն
  • անուրջ-տեսիլք
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։
  • գոյական- լերներ, լճեր, երկինքներ, աչեր, երազներ:
  • ածական-ձյունապատ, կապույտ, թափանցիկ, աստղային, մանկական:
  • բայ-լսում էի, կանչում էր, ծածկում էր, իջնում, մենակ էի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *