Posted in Իմ Գրադարանը, Մայրենի 5.2, ուսումնական ձմեռ 2023-2024

Ձմեռային ընթերցանություն

Արձակուրդների ընթացքում ես կարդացի Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը գիրքը նայեցի նաև նրա ֆիլմը  երիտասարդ Հարրի Փոթերի մասին գրքերի առաջին վեպն է՝ գրված Ջոան Ռոուլինգի կողմից։ Վեպը պատմում է, թե ինչպես է Հարրին իմանում, որ կախարդ է, հանդիպում է իր մտերիմ ընկերների հետ և «Հոգվարթս» մոգության և հմայության դպրոցի թշնամիներին, ինչպես նաև իր ընկերների հետ հանդիպում է չարագործ Լորդ Վոլդեմորթին, ով սպանել էր Հարրիի ծնողներին (սպանության ժամանակ Հարրին մեկ տարեկան էր)։

Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում։ Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս՝ աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ՝ կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները։

Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր՝ անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *