Posted in Ուսումնական աշուն 5.2, բնագիտություն 5.2

Ուսումնական աշուն նախագիծ 3

Ես իմ աշնանային հանգստի շատ ժամանակը անցկացնում եմ մեր թաղամասում: Այստեղ շատ հանգիստ է և մենք կարողանում ենք ընկերներով խաղալ շատ բաներ ֆուտբոլ,գործնագործ և ուրիշ շատ բաներ: Սա էլ տեսանյութ մեր թաղամասից որտեղից երևում են Արագած Արարատ և Արայի լեռները:

Posted in Ուսումնական աշուն 5.2, բնագիտություն 5.2

Ուսումնական աշուն նախագիծ 2

Երեկ մեր թաղամասում տեսա մի թռչուն որին առաջին անգամն էի տեսնում և հազիվ հասցրեցի նկարել: Հարցրեցի նրա մասին և ինծ ասեցին դե տա փայտփորիկ է:

Փայտփորները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։

Կարևոր է նշել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։

Տարածվածությունը։ Եվրոպա, Ասիա։

Տարածվածությունը Հայաստանում։ Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում։

Ապրելավայրերը։ Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ։

Կենսաբանության առանձնահատկությունները։ Նստակյաց է։ Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին։ Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու։ Զարգացումը՝ 12–14 օր։

Posted in Ուսումնական աշուն 5.2, բնագիտություն 5.2

Ուսումնական աշուն նախագիծ

Շրջակա տարածքից կամ ձեր բակից, հավաքիր բույսերի սերմեր: Տեղեկություն հավաքիր   և տեսանյութ պատրաստիր  այդ բույսերի մասին:

Մեր հարևանը ունի մագլցող վարդեր ես այդ վարդերի մասին հավաքեցի տեղեկություններ:

Մագլցող վարդերի մեծ խումբը բաժանվում է երկու ենթախմբի՝ մեծածաղկավոր և փոքրածաղկավոր վարդեր, որոնք արտաքին տեսքով տարբերվում են միմյանցից։

Սրանք հենց այն բույսերն են, որոնք սովորաբար կոչվում են մագլցող վարդեր: Նրանց ընձյուղները ճկուն են, երկար, կամարաձև բարձրացող կամ սողացող, անպայման աջակցության կարիք ունեն։ Ամենից հաճախ նրանք աճում են մինչև 5 մետր:  Եթե ​​բույսը լավ ձմեռել է, ծաղկման ժամանակ նրա ընձյուղները ամբողջովին թաքնված են ծաղկող ողկույզների տակ։Նրանց թերությունն այն է, որ սորտերի մեծ մասը ծաղկում է սեզոնը մեկ անգամ, սակայն առատորեն և երկար ժամանակ՝ մինչև 6-7 շաբաթ:Փոքր ծաղիկներով կամ մագլցող վարդի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն ծաղկում է անցյալ տարվա ձմեռված բարակ կադրերի վրա: Դա դժվարացնում է աճել հյուսիսային շրջաններում: Բույսը լավ է ձմեռում, միայն բարակ, նուրբ ընձյուղները հաճախ թեթևակի սառչում են, և թեև նորերը շատ արագ են աճում, սակայն ծաղկումը թերի է ստացվում, և երբեմն դա ընդհանրապես չի առաջանում։ 

Posted in Հայրենագիտություն 5.2, Ուսումնական աշուն 5.2

Ուսումնահայրենագիտական նախագիծ

Ես ապրում եմ Վանահովիտ թաղամասում: Վանահովիտ թաղամասը նորակառույց թաղամաս է որտեղ ապրում են աշխարհի տարբեր երկրներից եկած հայրենադարձներ: Այստեղից երևում է Արագած լեռը,Արարատ լեռը և Արա լեռը: Ես չորրորդ դասարանում գրել եմ մեր թաղամասի մասին դրա համար էլ այս տարի որոշեցի տեղեկություններ գտնել մեր թաղամասից և մեր պատշգամբից երևցող լեռներից մեկի մասին:

Արագած լեռը

Բարձրությունը՝ 4090 մ,Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:Արագածի մասին կան նաև մի քանի ավանդություններ: Օրինակ՝ դրանցից մեկը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր:

Արագածի կլիման փոխվում է ըստ բարձրության. լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ, գագաթնային գոտում ցրտեր են լինում նաև ամռանը, իսկ ձմեռը երկարատև է, խստաշունչ ու ձնառատ՝ տարեկան 250 օր կայուն ձնածածկույթով:Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր` Քարի, Ամբերդի, Հորթախեղդ, Ումրոյ, Լեսինգ և այլն:Արագածի լանջերին պահպանվել են ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):Հարավ-արևելյան լանջերին Բյուրականի աստղադիտարանն է, մերձգագաթային սարավանդի վրա` Տիեզերական ճառագայթների հետազոտման բարձրալեռ օդերևութաբանական կայանները, Մանթաշի հովտում` խոշոր ջրամբարը:

 Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: