Posted in Բնագիտություն

Չրերի օգտակար հատկությունները

Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին: Տարբեր երկրներում ամենահաճախ օգտագործվող չրերն են՝ թզի չիրը, սալորաչիրը, խնձորի, տանձի, ծիրանի, խաղողի (չամիչ), արքայախնձորի չիրը, խուրման, և այլն:

100գ չիրը պարունակում է միջինում 600-800 մգ կալիում: Չրերը պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Բացի այդ, հարուստ են վիտամիններ C, E-ով 

Չրերի բուժիչ հատկություններից օրինակներ:

  • Արմավը կօգնի մրսածության և գլխացավի դեպքում։ Այն կարող է բարձրացնել նաև աշխատունակությունը։
  • Սև սալորի չիրը կարգավորում է նյութափոխանակության համակարգը և լավացնում տեսողությունը։
  • Ծիրանի չիրը հարուստ է կալիումով. այն օգնում է սիրտ-անոթային համակարգին և պայքարում ջղաձգումների դեմ։
  • Նյարդային համակարգի աշխատանքի համար շատ օգտակար է չամիչը։ Այն լավացնում է նաև բերանի խոռոչի վիճակը և ակտիվորեն պայքարում միկրոբների դեմ։

 ամենաօգտակար չրերը ոչ մի բանով չմշակված, բնական եղանակով մաքուր օդին չորացված մրգերն են: 

Սկզբունքորեն բոլոր տեսակի մրգերից կարելի է պատրաստել չիր, սակայն արտադրված չրերը իրենց որակական և համային հատկանիշներով իրարից կտարբերվեն այնքանով, որքանով տարբերվում են թարմ մրգերը: Մրգերը մինչև չորացման նախապատրաստելը անհրաժեշտ է ապահովել սանիտարահիգիենիկ պայմաններ: Չորացման համար անհրաժեշտ հումքը պետք է հավաքել ծառերի վրայից: Պտուղների արտաքին մակերեսին չպետք է լինի կարկտահարության կամ հիվանդության հետքեր: Բերքահավաքից հետո հումքի պահելու ժամկետը չպետք է գերազանցի ծիրանի և դեղծի համար` 12 ժամ, սալորի, թզի համար` 1 օր, տանձի և խնձորի վաղահաս սորտերի համար 2, իսկ ուշահաս սորտերի համար 7 օր, որից հետո կատարում են հետևյալ գործողությունները` հումքի լվացում, տեսակավորում, կտրատում: Խորհուրդ է տրվում տանձի, դեղծի և խնձորի կտրատված պտուղները ընկղմել լիմոնաթթվի 0,5% -ոց լուծույթի մեջ, որը հնարավորություն կտա զերծ մնալ գունափոխությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *