Posted in Բնագիտություն

Ամերիկայի Հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:

Որովհետև  Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր:

2-Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:

 Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը, Դրա համար էլ ծրագրել էր ծովային ճանապարհով հասնել:

3-Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար:

Հայտնաբերումը նոր ցամաքների որտեղ կային բնիկներ, ծանոթացում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

4-Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:

Կոլոմպիա, Կոլոն  քաղաք և նավահանգիստ  Պանամայում, Կարիբյան ծովի ափին,Հավանա -Այդ կոչվել է Սան Կրիստոբալ՝ ի պատիվ Քրիստափոր Կոլումբոսի

5-

  1. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի  պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ: