Posted in Մայրենի

Խոսող ձնեմարդը

Ձմռան մի առավոտ շուտ արթնացա ,նայեցի պատուհանից դուրս տեսա առատ ձյուն է գալիս :Շատ ուրախացա ,արթնացրեցի եղբորս ու երկուսով շատ տաք հագնվեցինք և վազելով ելանք դուրս որ ձնեմարդ սարքենք և ձնագնդի խաղանք: գլորեցինք ձնագունդերը մեծացրեցինք ու սարքեցինք շատ սիրուն ձնեմարդ : Արդեն ճաշի ժամն էր մայրիկը մեզ ներս կանչեց հաց ճաշելու,մտանք,ճաշեցինք ու ետ դուրս ելանք շարունակելու մեր խաղը, Զարդարում էինք ձնեմարդը երբ նա միանգամից սկսեց խոսալ մեր հետ, սկզբում վախեցանք ու հեռացանք բայց հետո տեսանք որ վախենալու չի նա մեզ հարցրեց ինչի իրեն մենակ թողեցինք ինքը ուզում է մեր հետ խաղալ, մենք ուրախացանք ու ամբողջ օրը ձնեմարդի հետ ձնագնդի խաղացինք ,նա շատ բարի էր և մեր հետ մնաց ամբողջ ձմեռ և խոստացավ ամեն ձմեռ մեզ այցելել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *