Posted in Մայրենի

Եղնիկը: Ավ. Իսահակյան

1-Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):

Մի որսորդ իր բարեկամի երեխաների համար մի եղնիկ է նվեր բերում: Այս բարեկամը մի աշնան օրով երբ նստած էին սկսեց պատմել այդ եղնիկի մասին: Ասեց թե ինչքան գեղեցիկ է այդ եղնիկը և որ ինչքան էր ընտելացել իրա ընտանիքի և երեխաների հետ,նա չեր վախենում նրանցից, բայց մի բանից էր զարմանոոմ այս մարդը որ այս եղնիկը ինչքան որ իրենց ընտելացել էր նույնն էր բարձրանում էր պատշգամբ և նայում էր հեռուն կարծես հիշում էր իր տունը անտառներում կարծես կարօտում էր տառապում էր : Եվ պատմեց որ երբ գրկում էր եղնիկին և հեռվից քամու հետ գալիս էին և անտառի բույրը և ձայները կարծես եղնիկը ականջ էր դնում անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:մի օր էլ քամու ժամանակ բացվել են լուսամուտի փեղկերը և այս եղնիկը մի ոստումով վազել է դեպի հայրենի անտառ և խավարի մեջ կորել է:

2-Նկարագրի՛ր եղնիկին:

Մի  խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ,նա չեր վախենում մարդկանցից բայց ապրում էր իր տան կարօտով:

3-Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Այս պատմվածքի հիմնական իմաստը այն է որ ամեն մարդ կամ կենդանի սիրում է իրա ծծնդավայրը,օրինակի համար այն կենդանին որ ապրում է բնության մեջ մենք իրավունք չունենք իրեն զրկել բնությունից:

4-Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:

  • հանդ-այգի
  • վերջալույս-Արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը:
  • խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:
  • ջինջ-Պարզ, մաքուր, հստակ, վճիտ՝ պարզ ջուր ունեցող: Ջինջ աղբյուր:
  • անդուլ-դադար չունեցող, անդադար:
  • նազելի-գեղեցիկ ու քնքուշ շարժումներով՝ կեցվածքով,
  • վճիտ-Պարզ, մաքուր, հստակ: Վճիտ ջուր:
  • հուժկու-Կորովի, ուժեղ, հզոր:
  • թախծալի-Թախիծով լի՝ լցված, շատ տխուր:
  • հողմ-Ուժեղ քամի 
  • ոստույն- ցատկ, թռիչք
  • խավար-Մթություն,
  • սաստկանալ-Ուժեղանալ, ուժգնանալ:

5-Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:

  • բարեկամ- ոսոխ, թշնամի
  • ջինջ-պղտոր
  • թաքուն-բացարձակ, բացահայտ, ակնհայտ
  • երեխա-մեծ, մեծահասակ, չափահաս
  • զգայուն-անզգա, քարսիրտ, անտարբեր
  • խավար-լույս, լուսավոր

6-

  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեքի.աթական, վեր.ջալույս, պատ.շգամբ, բարձ.րանալ, փաթա.թել, ծա.լկվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *