Posted in Մայրենի

Նուկիմ քաղաքի խելոքները: Ավ. Իսահակյան

-Գտի՛ր և դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ հանելուկներով են խոսում:

Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

 Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

-Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:

 Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

-Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:

Պատգամավորները միամիտ անխելք էին իսկ թագավորը խելացի էր:

  • Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

   Թագավոր                       պատգամավորներ     

  • խելացի                           անխելք
  • հարուստ աղքատ
  • Գիտուն տգետ
  • իմաստուն հիմար
  • խորամանկ միամիտ
Posted in Հայրենագիտություն

Երևան քաղաքի պատմությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Արգիշտի Ա արքան։ Ո՞ր թվականին հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը։

Արգիշտի Ա արքան, ով 5-րդ թագավորն էր Վանում,  իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը` մեր օրերի Երևանը:

2-Երևանը ե՞րբ դարձավ մայրաքաղաք։

 1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, Երևանը դարձավ մայրաքաղաք:

3-Ո՞վ է կազմել Երևան քաղաքի հատակագիծը։ Ինչպիսի՞ անվանում ենք տալիս Երևանին։

1924 թվականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը: Երևանը սկսեցին անվանել Վարդագույն քաղաք որովհետև ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր,և այդ շինանյութը յուրահատուկ երանգ էր տալիս քաղաքին:

4-Ի՞նչ բանաստեղծություններ, երգեր գիտենք Երևան քաղաքի մասին։

Երգեր:ԷՐԵԲՈՒՆԻ – ԵՐԵՎԱՆ,ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆ,ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ,ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է

Բանաստեղծություններ:Իմ Երևան Հովաննես Շիրազի,

5-Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը։ Թվարկել դրանք։

Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.

Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Argishti 1

Այդ պահպանված պատմական արձանագրության շնորհիվ գիտնականները որոշել են Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: 

Posted in Բնագիտություն

The sprayer

Ես նայեցիThe sprayer տեսանյութը հետևյալ լինկով https://vimeo.com/761185218/55c631a0c7 այն ցույց է տալիս թե ինչքան վատ բան է պատերազմը և ավերածությունները և պատմում է որ ինչպես են սպանում բնությանը նույնիսկ մինչև վերջին բույսը, և սպանում այն մարդկանց ովքեր փորձում են այն պահպանել ,բայց նույնիսկ այդ բնությունը սպանողների մեջ լինում է մի հոգի որ իմանում էր իր սխալը և պահպանում է բույսը: Շատ հետաքրքիր էր վերջում երբ ցույց են տալիս թե ոնց նույնիսկ քարի միջից բնությունը ետ ապրելու ճանապարհ է գտնում: Կարծում եմ այս ֆիլմը մեզ ուզում է ասել որ մենք որ ուշադիր լինենք բնությունը ետ ծաղկելու և լավանալու ձևը կը գտնի ,մեզանից պահանջվում է մի փոքր օգնություն: