Posted in Մայրենի

Ճամփորդապատում

Երեկ մենք ունէինք ճամբորդություն դեպի բջնի: Առավոտ երթուղայինով գնացի դպրոց այնտեղից նստեցինք ավտոբուսները մենք և 2.3 դասարանը և շարժվեցինք դեպի բջնի, երբ հասանք նախաճաշեցինք, մի մասը ընկեր Ազնիվի հետ գնացին ջուր գողանալու իսկ մյուս մասը ծաղիկներ հավաքեցինք որպեսզի աղջիկների համար պսակներ հյուսեն: Հետո շրջան կազմեցինք և սկսաց համբարձման ծեսը, խաղացինք վիճակի խաղը ,ջրի մեջ տարբեր բաներ էինք քցել և որոշում էինք ով ինչ է լինելու, հետո երգեցինք ու պարեցինք, վերջում էլ գնդակով գործնագործ խաղացինք, արդեն սկկսեց անձրևել և մենք նստեցինք ավտոբուսները և վերադարձանք դպրոց: Ես շատ լավ ժամանակ անցկացրեցի այս ճամբորդությանը և ուրախ էի որ իմ եղբայրը իմ հետն էր որովհետև ինքը 2.3 դասարանից է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *