Posted in Բնագիտություն

Ինչ է տնտեսությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը տնտեսությունը կազմող մասերից է: Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

2-Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, և այլն:Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: 

3-Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:

4-օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապահությունից ստացված ծատ մթերքներ եմ օգտագործում

  • բուսաբուծությունից-Նարինջ,բանան,ելակ,ծիրան և այլ պտուղներ, վարունգ,կանաչի,պղպեղ և այլ կանաչիներ:
  • անասնապահությունից: միս, կաթնամթերք

5-Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Իսկ գոմաղբը օգտագործվում է որպես պարարտանյութ հողին բույսերի աճեցման համար:

6-Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությանը հումք է տալիս արդյունաբերությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *