Posted in Բնագիտություն

Մաքուր պահենք մեր օդը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: 

2-Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին:  Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

3-Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:

Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար:

4-Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Ոչ որովյետև ավտեմեքենաներից անջատվում են շատ վնասակար գազեր և կայանման ժամանակ երբ միացած է թողնում շարժիչը այդ գազերը էլի արտադրվում են են վնասում են օդը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *