Posted in Մայրենի

Կորած ճանապարհը

Մի օր ես գտնվեցի մի կորած ճանապարհում: Այնտեղ ոչ ոք չկար և ես քայլեցի այս ճանապարհով երբ ես քայլեցի այս ճանապարհով, ճանապարհը սկսեց քանդվել և ես ետ գնացի: Երբ ճանապարհը քանդվեց, իմ առաջ երկու դուռ բացվեց, ես մտա առաջին դուռը, այնտեղ անվտանգ էր երևում, ես շարունակեցի գնալ այդ ճանապարհով, մեկ էլ ես հայտնվեցի մի դղյակում: Այնտեղ ամեն ինչ փայլում էր, հեռվում նկատեցի մի հետաքրքիր իր, մոտեցա ու վերցրեցի ,այն մի ոսկե թեյնիկ էր և նա սկսեց շարժվել և նրա միջից երևաց մի մարդուկ: Նրա անունը Ճինի էր: Նա խոսեց ինձ հետ ու ասաց, որ իրենից խնդրեմ իմ ուզածը: Ես ասացի, որ ուզում եմ գնալ տուն ,նա էլ ասաց՝ աչքերդ փակիր, ես փակեցի աչքերս ու հենց բացեցի տեսա, որ արդեն տուն եմ վերադարձել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *