Posted in English

His imaginary friend

He has an imaginary friend. He talks to his friend. His friend listens to him. His friend is smart. His friend is funny. His friend gives him advice. His friend goes everywhere with him. He and his imaginary friend are best friends. He is never alone. He is never lonely. His friend is always with him.

  • imaginary -երեվակայական
  • advice-խորհուրդ
  • everywhere-ամենուր
  • best friends-լավագույն ընկերներ
  • alone-մենակ
Posted in Մայրենի

Զատկածեսը Եղվարդում

Այսօր առավոտ հասանք դպրոց և արեցինք ընդհանուր պարապմունք, հետո նախաճաշեցինք և պատրաստվեցինք գնալ ճամփորդության: Ավտոբուսներով մենք գնացինք Եղվարդի խզուզիկ քոլեջ,որտեղ խզուզիկի քոլեջի երեխաներին սովորացրեցինք զատկական երգեր ու ասիկներ և պարեցինք, որից հետո դուրս եկանք քոլեջից և արդեն Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ էինք,այգում նստեցինք խոտերի վրա ,ճաշեցինք ,հետո մտանք եկեղեցի, այնտեղ քահանան մեզ պատմեց եկեղեցու մասին,պատմեց թե ինչի է անունը Սուրբ Աստվածածին եկեղեցի,հետո եկեղեցիյից ելանք,եկեղեցու այգու մոտ երգեցինք և նկարեցինք մեր տեսածները ու դրանից հետո ներկած ձվերով ձվախաղ արեցինք ձու զարկոցի և ձու գլորոցի, և այնտեղ ես հեռադիտակով նայեցի բնությանը շատ գեղեցիկ էր ամեն ինչ,Ընկեր Հասմիկն էլ մեզ ցույց տվեց մի հին եկեղեցի և ասեց որ մինչև լերը կա ճանապարհ որտեղից կկարողանան հայերը դուրս գալ եթե մի թշնամի հարձակվի: Հետո հավաքվեցինք նստեցինք ավտոբուսները և գնացինք դպրոց: Ես այս ճամբորդությունը շատ սիրեցի և շատ ուրախացա որ գնացինք այնտեղ:

Posted in Մայրենի

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Աշխարհը ավելի սիրուն կլինի,մեր շնչած օդը ավելի մաքուր կլինի ,բնությունը ավելի առողջ կլինի,կունենանք շատ ավելի բնական սնունդ շատ միրգեր,թռչուններն էլ կգան այդ ծառերի վրա իրենց բույները կսարքեն:

Posted in Մայրենի

Գարնանամուտ

Երբ գարունը գալիս է,արևը սկսում է ժպտալ,ծառերը ծաղկում են, թիթեռները գալիս են,թռչունները տաք երկիրներից վերադառնում են և ամեն ինչ ավելի գեղեցիկ է լինում:

Երբ ծառերը ծաղկում են, նրանք այգուն ավելացնում են գեղեցիկ վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ գույներ:

Երբ արևը ժպտում է, ծաղիկները արթնանում են,թռչունները ծլվլում են,եղանակը տաքանում է և երեխաները ուրախանում են:

Posted in Մայրենի

Կուզեի ստեղծել

Ես կուզեի ստեղծել մի ռոպոտ որ կտար ինծ այն հարցերի պատասխանները որ դեռ ոչ ոք չգիտի: Այս ռոպոտը կկարողանա գնալ նենց տեղեր որ մարդը չի կարողանում գնալ: Կկարողանար թռչել դեպի ուրիշ մոլորակներ: Երկրի վրա էլ կկարողանա գտնել պահված գաղտնիքներ:

Posted in Մայրենի

Զատիկը մեր ընտանիքում

Ես իմ ծնողներին հարցրեցի թե ինչ է Զատկի տոնը և իրենք ինչպես էին նշում և ահա թե ինծ ինչ բացատրեցին:

Զատիկը Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է: Հիսուս Քրիստոտ մեզ մեղքերից ազատելու համար խաչվեցավ և երբ իր մարմինը իջեցրին խաչից դրեցին գերեզմանի մեջ որը ժայռի մեջ էր և գերեզմանը փակեցին մեծ քարով: Երեք օր հետո որբ գնացին տեսան որ այդ մեծ քարը տեղից շարժվել է ներս մտան տեսան որ Քրիստոսի մարմինը չկա վախեցան և հենց այդ ժամանակ իրենց երևցան երկու հրեշտակ և ասեցին որ ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ: Դրա համար էլ մենք կիրակի օրը որ գնում ենք եկեղեցի պատարաքի վերջում բոլորը իրար ողջունում են ասելով Քրիստոս հարյավ ի մեռելոց և պատասխանում Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Մենք որ ձու ենք ներկում որովհետև ձուն նոր կյանքի խորհրդանիշ է:

Մենք մեր տանը նշում ենք Զատիկը նույն ձեվ ինչպես իմ ծնողներն են նշել, սկսբում տունը զարդարում ենք հինգշաբթի օր ձվերն ենք ներկում, շաբաթ օր չգիտեմ եթե գնալու ենք բայց ասեցին որ շաբաթ եկեղեցի գնալուց հետո է որ սեղան էին գցում: Շաբաթ երեկոյան գցում ենք սեղան և Կիրակի օրը գնալու ենք եկեղեցի:

Իմ ծնողները Զատկի օրը գնում էին այցելության իրենց տատիկ պապիկներին մեծերին շնորհավորելու իսկ ես գնալու եմ իմ ծանօթների տուն շնորհավորելու որովհետև իմ տատիգն ու պապիկը այստեղ չեն:

Posted in Մայրենի

Զատկական պատրաստություններ

Զատկվա Պատրաստությունները մեր տանը շատ հետաքրքիր են լինում: Սկզբում մենք ցանում ենք ածիկ և հետևվում թե ոնց են ածիկները աճում,հետո արդեն զատկվա շաբաթվա սկզբից սկսում ենք պատրաստել զատկվա պեչենիներ,զարդարում ենք զատիկի ծառ վրան կախում ենք արհեստական ծվիկներ և մեր սարքած թղթե ծաղիկները, հինգշաբթի օրը սովորաբար մենք ներկում ենք ծու տարբեր գույներով, բայց ինծ պատմել են որ ժամանակին ծուն միայն կարմիր էին ներկում որովհետև կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը: Զատիկ կիրակի օրվա նախորդող գիշերը մենք սեղան ենք գցում իսկ կիրակի գնում ենք եկեղեցի: