Posted in Բնագիտություն

Իմ կենդանիները

Մենք ընտանիքով շատ ենք սիրում կենդանիներ ,դրա համար էլ ունենք մի քանի կենդանի որոնց հոգ ենք տանում ես ու եղբայրս:

Open photo

Սա մեր խամյակն է անունը ճերի,նրան կերակրում ենք արևածաղկի սերմեր,կորեկ, նրրա վանդակի հատակում դրել ենք թեփ որը պետք է փոխել ամեն 4 կամ 5 օրը մեկ: նա գիշերներն է արթնանում իսկ օրվա մեջ քնած է լինում:

Open photo

Իսկ սա իմ շունիկն է անունը սփայք, նա շատ ակտիվ է և ուրախ ,օրը 2 անգամ իրեն հանում ենք որ քայլի, նրան կերակրում ենք օրը 3 անգամ: Նա սիրում է գողանալ մեր գուլպաները և պահում է իրա մոտ,նա միշտ ուզում է լինել մեր հետ որ սենյակում որ գտնվենք:

Open photo

Սա մեր հավիկն է ապրում է բակում, իրեն կերակրում ենք հատիկներով, սերմերով ,և իրա համար հայրիկը սարքել է մեծ վանդակ որտեղ կարող է հանգիստ քայլել,իսկ մի կողմը վանդակի փակ է որտեղ կարող է պաշտպանվել անձրևից, նա մեզ սովոր է երբ բակ ենք ելնում բացում ենք իր վանդակի դուրը և նա գալիս է մեզ մոտ և մեր ձեռի միջից հատիկներ է ուտում:

Open photo

Սա Չալին է ապրում է հավիկի հետ, նա շատ զվարճալի է, քայլում է մեր հետեվից, նրա համար միշտ պետք է ապահովենք ջուրով լի մեծ տարա որ լողանա ,բադիկները շատ են սիրում ջուր:

Open photo

Սա քիքին է իրա ձագուկներով: Ես քիքիյին գտել էի երբ դեռ փոքր էր և մայրիկս թողեց որ նրան պահենք,հետո նա ունեցավ ձագուկներ հիմա արդեն ձագուկները 3 ամսեկան են նրանք խաղում են մեզ հետ և մենք կարողացանք մեր շանը սովորացնել որ նրանց չվնասի, նրանց համար տանը դրել ենք ավազ որ մեջը կեղտոտեն,նրանց էլ ենք օրը 3 անգամ կերակրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *